«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկ օրվա ընթացքում ծնվել է երեք զույգ

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկ օրվա ընթացքում ծնվել է երեք զույգ

2021 Մայ 04, Երեքշաբթի

Ծննդաբերական բաժանմունքի վարիչ, բ․գ․թ․, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Հակոբյանը` ով իրականացրել է առաջին երկու զույգի ծննդալուծումը (34 և 28 տարեկան կանանց մոտ), մեզ հետ զրույցում ասաց.

«Առաջին զույգը լույս աշխարհ է եկել մայիսի 1-ին, մյուսը՝ մայիսի 2-ի առավոտյան։  Զույգերից մեկն ինքնաբեր հղիության արդյունք է, մինչ այդ կինը երկու կեսարյան հատում է տարել։ Կենտրոն ընդունվել է ծննդաբերական ցավերով, ծննդալուծումն իրականացվել է կեսարյան հատման միջոցով։  Բալիկները տարբեր սեռի են՝ 2 600 գր և 2400 գր քաշերով։ Երկրորդը զույգը երկար ժամանակ ունեցել է անպտղություն (7-8 տարի)։ Կինը հղիացել է ԱՄԲ եղանակով, որը կատարվել է մեր կենտրոնում։ Զույգ բալիկները նույնպես տարբեր սեռի են՝ 2 600 գր և 2400 գր քաշերով»։

Լ․ Հակոբյանի փոխանցմամբ՝ և՛ նորածինների, և՛ մայրիկների առողջական վիճակը լավ է։   

Մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանը, ով իրականացրել է երրորդ զույգի (31 տարեկան կնոջ մոտ) ծննդալուծումը, մեզ հետ զրույցում ասաց.   
«Կնոջ մոտ սա երրորդ ծննդաբերությունն էր, առկա էր զույգ պտղով հղիություն (երկձվանի երկվորյակներ, տարբեր պտղապարկերի մեջ)։ Հղին վեց-յոթ շաբաթականից եղել է մեր կենտրոնի՝ անձամբ իմ հսկողության տակ։ Հղիությունը բարեհաջող ավարտվել է 37-38 շաբաթականում։ Կնոջ մոտ ծննդաբերությունն ընթացել է բնական ճանապարհով` առանց միջամտության, բարեհաջող ավարտով։ Զույգ բալիկները լույս աշխարհ են եկել գլխային առաջադրությամբ։ Այժմ գտնվում են հետծննդյան բաժնում, երկու օրից դուրս կգրվեն։ Բալիկները տարբեր սեռի են՝ 2 700 գրամ և 2650 գր քաշերով: Ըստ Աբգարի սանդղակի վիճակը գնահատվել է 9 բալ»։

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի բժիշկ-նեոնատոլոգ Մարինե Զարգարյանը մեզ հետ զրույցում ասաց.
 «Հազվադեպ է լինում, որ մեկ օրվա մեջ երեք զույգ է ծնվում։ Ինքնին բացառիկ երևույթ է։ Մեկ զույգը արհեստական բեղմնավորման ճանապարհով է լույս աշխարհ եկել, մյուսը երկուսը՝ ինքնաբեր հղիության արդյունքում։ Բոլորը զույգերը ծնվել են նորմալ ճիչով։ Մեկ զույգը եղել է 35 շաբաթական ծննդաբերությունից` անհաս, որոնցից մեկն ունի բուժման կարիք, և այս պահին ունի թթվածնային կախվածություն, բայց ելքը, միանշանակ, կլինի դրական։ Բալիկներն ակտիվ են, աշխույժ։ Գտնվում են իրենց մայրիկների կողքին»։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Ապր 21, Երեքշաբթի | Լուրեր

Երբ երկար սպասված երազանքը վերջապես դառնում է իրականություն…

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...

Կարդալ ավելին»
2026 Ապր 24, Ուրբաթ | Պացիենտների համար

ՀՏՀ. ատամնաբուժական միջամտություններ հղիության ընթացքում

1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու  համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո,  հղիության ընթացքում կարելի է  հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն  խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր  հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին:     Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման:   11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:  

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը