2021 Հոկ 22, Ուրբաթ
Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:
Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից: Սակայն խորհուրդ է տրվում մինչև մեկ տարեկան մանկան քունը կազմակերպել ծնողների հետ նույն սենյակում` հաշվի առնելով մանկական հասակի հանկարծամահության վտանգները:
Ինչպիսի՞ն պետք է լինեն օրորոցը, անկողնային պարագաները:
Օրորոցը պետք է ներկված լինի հիպոալերգեն ներկով, ներքնակը լինի կոշտ: Օրորոցում պետք է չլինեն բարձ, խաղալիք, ծածկոց, որոնք կարող են փակել նորածնի շնչուղիները և երեխայի հանկարծամահության պատճառ դառնալ:
Ինչպիսի՞ն պետք է լինի սենյակի ջերմաստիճանը, ինչպե՞ս օդափոխել ձմռանը և ամռանը:
Սենյակում անհրաժեշտ է ապահովվել 18-22˚C ջերմաստիճան, պարբերաբար օդափոխել այն, բայց նաև նորածնին պետք է հեռու պահել միջանցիկ քամուց:
Ինչպիսի՞ն պետք է լինի օդի խոնավությունը:
Սենյակում օդի խոնավությունը պետք է լինի 40-60 %: Օդը խոնավացնող սարքը պետք է տեղադրել տաքացնող կամ սառեցնող սարքերից հեռու, իսկ խոնավությունը գրանցող սարքը` գտնվի նրանց հակառակ կողմում
Ինչպե՞ս ապահովել սենյակի մաքրությունը:
Նորածնի սենյակի մակերեսներն ու հատակն անհրաժեշտ է մաքրել ամեն օր՝ խոնավ մաքրման եղանակով:
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»