«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Բարտոլինյան գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան

Բարտոլինյան գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժումը․ մանկաբարձ-գինեկոլոգ Գարիկ Մուրադյան

2022 Հոկ 19, Չորեքշաբթի

Ո՞րն է բարտոլինյան գեղձի գործունեությունը։
Բարտոլինյան գեղձը զույգ օրգան է, որը տեղակայված է մեծ սեռական շուրթերի մեջ: Գեղձի հիմնական գործառույթը հեղուկի արտազատումն ու հեշտոցի խոնավացումն է հատկապես սեռական հարաբերության ընթացքում:

Որո՞նք են բարտոլինյան գեղձի հիվանդությունները։
Բարտոլինյան գեղձի /ԲԳ/ բորբոքումը բարտոլինիտն է: Կախված բորբոքային գործընթացի տարածվածությունից, տարբերում ենք կանալիկուլիտ (բարտոլինյան գեղձի պսևդոաբսցես, ծորանի բորբոքում), բարտոլինյան գեղձի իրական թարախակույտ, քրոնիկ բարտոլինիտ (ռեցիդիվող բարտոլինիտ, բարտոլինյան գեղձի կիստա):

Ի՞նչ գործոններ են նպաստում գեղձի ախտաբանության զարգացմանը։
Գեղձի խնդիրների զարգացմանը նպաստող գործոններն են՝ անձնական հիգիենայի կանոնների պահպանման խախտումը (հատկապես դաշտանի ժամանակ), ցանկացած տեսակի տեղային միկրովնասվածքները, օրգանիզմում քրոնիկ վարակի օջախի առկայությունը, միզասեռական օրգանների շրջանում վիրահատական միջամտությունները, իմուն համակարգի գործունեության խանգարումները, վիտամինային անբավարարությունը, ոչ համապատասխան ներքնազգեստի կրումը, երբ խաթարվում է գեղձի արտազատուկի նորմալ արտահոսքը, անկանոն սեռական կյանքը:

Ինչպե՞ս են արտահայտվում գեղձի հիվանդությունները։
Այս հիվանդությունների հիմնական կլինիկական դրսևորումներից է ցավը սեռական շուրթերի շրջանում, որը կարող է կրել պուլսացող բնույթ, ուժեղանալ սեռական հարաբերության ժամանակ, քայլելիս կամ նստած դիրքում: Ախտանշաններից է նաև օտար մարմնի առկայության զգացողությունը սեռական շուրթերի շրջանում:

Կարող է դիտվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում, դող, սարսուռ, ընդհանուր թուլություն, որոնք առաջանում են գեղձի թարախակույտի դեպքում:

Իսկ ԲԳ թարախակույտի ինքնուրույն բացման դեպքում լինում է թարախային արտադրություն:

Բարտոլինիտի ընթացքը։
Բարտոլինիտը ունենում է սուր և քրոնիկ ընթացք:

Ինչպե՞ս է ընթանում քրոնիկ բարտոլինիտը։
Քրոնիկ բարտոլինիտն ընթանում է ավելի մեղմ կլինիկական դրսևորումներով, ցավեր սովորաբար չեն արտահայտվում, ջերմության բարձրացում չի դիտվում:

Բարտոլինիտի բուժական մոտեցումները։
Քրոնիկ բարտոլինիտի բուժման հիմնական նպատակը բորբոքային գործընթացի վերացումն է (հակաբակտերիալ թերապիա):

ԲԳ կիստայի կամ թարախակույտի առաջացման դեպքում ցուցված է վիրաբուժական բուժում: Բարտոլինյան գեղձի թարախակույտի դեպքում իրականացվում է թարախակույտի բացում, թարախային էքսուդատի դատարկում, մաքրված խոռոչի մշակում, խոռոչի դրենավորում՝ թարախային արտադրության հետագա արտահոսքի ապահովման նպատակով և դրենաժային խողովակի հեռացում 3-5 օր անց:
ԲԳ կիստայի դեպքում ցուցված է գեղձի հեռացում, որը կատարվում է տեղային (սպինալ, լոկոռեգիոնալ) անզգայացմամբ:

Հետվիրահատական շրջանում ցուցված է հիգիենայի կանոնների խիստ պահպանում:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Պացիենտների համար

Հղիության սովորութային կրելախախտ

Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը