2023 Փետ 27, Երկուշաբթի
Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները
Նորածինների կյանքի 3-7 օրերի ընթացքում (48 ժամից ոչ շուտ) կատարվում է արյան նմուշառում կրունկից` բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի հայտնաբերման նպատակով:
Վաղ հայտնաբերելու և վաղ բուժումը սկսելու պարագայում հնարավոր կլինի կանխարգելել ծանր մտավոր և ֆիզիկական զարգացումը և իջեցնել անդառնալի փոփոխությունների զարգ ացման ռիսկը:
Ինչպե՞ս է զարգանում բնածին հիպոթիրեոզը
Բնածին հիպոթիրեոզի (ԲՀ) կամ վահանաձև գեղձի բնածին հիպոֆունկցիայի սքրինինգը ՀՀ- ում իրականացվում է 2005 թվականից:
ԲՀ- ի զարգացումը պայմանավորված է վահանաձև գեղձի հորմոնների արտադրման անբավարարությամբ, որն էլ իր հերթին պայմանավորված է ներարգանդային կյանքում վահանաձև գեղձի զարգացման արատներով, նրա բացակայությամբ կամ այլ պատճառներով:
Ի՞նչ է ֆենիլկետոնուրիան
Ֆենիլկետոնուրիայի հայտնաբերման սքրինինգը ՀՀ-ում իրականացվում է 2008 թվականից: Ֆենիլկետոնուրիան նյու թափոխանակության խանգարման հիվանդություն է, որի դեպքում խանգարված է ֆենիլալանին ամինաթթվի ճեղքումը, որի պատճառով ֆենիլալանինը կուտակվում է գլխավորապես գլխուղեղի հյուսվածքներում և հա նգեցնում ծանր մտավոր հետամնացության:
Ինչպե՞ս են իրականացվում բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները
Կրունկից արյան նմուշառումն իրականացվում է հատուկ ֆիլտրող թերթիկի վրա: Թերթիկի հետազոտությունն ու արդյունքը պատրաստ են լինում 2 շաբաթվա ընթացքում:
Հիվանդության հայտնաբերման կամ անհանգստացնող ցուցանիշներ ստանալու պարագայում կենտրոնը կապվում է երեխայի ծնողների հետ՝ հետազոտությունը կրկնելու նպատակով:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»