2024 Հուն 15, Երկուշաբթի
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ։
Սակայն փորձագիտական գնահատականների համաձայն, իրական ցուցանիշը էապես ավելի բարձր է։ Միևնույն ժամանակ, ամեն օր ծխող տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 53.2%, ինչը կարևոր նշանակություն ունի երկրորդային ծխի հավանական ազդեցության տեսանկյունից, որի ազդեցության տակ ամեն օր գտնվում է հարցվածների 47.0%-ը։
Բազմաթիվ գիտական հետազոտություններ ապացուցել են ծխախոտի բացասական ազդեցությունը հղիության ընթացքի և նորածնի առողջության վրա։ Ցավոք, Հայաստանում մարդկանց շուրջ 30%-ը տեղյակ չէ, որ այն կարող է առաջացնել, օրինակ՝ հղիության ինքնաբեր ընդհատում։
Համաձայն ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ծխախոտի օգտագործման հետևանքներն են՝
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Հղիության սովորութային կրելախախտը վիճակ է, երբ կնոջ մոտ արձանագրվում են հղիության կրկնվող ինքնաբերական ընդհատումներ: Սովորաբար այս տերմինը կիրառվում է, երբ լինում է 2 կամ ավելի հաջորդական......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»