2024 Մար 04, Երկուշաբթի
Փետրվարի 27-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում (ՄՄԱՊԳՀԿ) կազմակերպվել էր դասախոսություն՝ «Օնկոգենեզի ժամանակակից տեսությունները» թեմայով, որի շրջանակում ելույթ ունեցան ոլորտի առաջատար մասնագետները։
ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանը, կարևորելով հանդիպումն, ասաց․ «Այսօրվա նախաձեռնությամբ սկսում ենք ակադեմիական թեմաների շուրջ դասախոսությունների շարք , ինչը մեր ժամանակներում, պարզապես, անհրաժեշտություն է։ Նման միջոցառումներն օգտակար են ոչ միայն գինեկոլոգների, այլ նաև հարակից մասնագետների, անգամ սովորական մարդկանց համար, քանի որ այն վերաբերում է յուրաքանչյուրի առողջությանը: Նման հանդիպումները կարևոր են մեր մտածելակերպը լիարժեք դարձնելու և ընդլայնելու համար»։

ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, կ․գ․դ․ Նաիրա Այվազյանը ներկայացրեց գիտական ասպարեզում ունեցած նշանակալի ձեռքբերումները, շեշտելով, որ ֆիզիոլոգիան գիտության համար վերջնական շեմն է, որի արդյունքներն ուղղորդվում են բժշկագիտություն:
«Վերջին տարիներին, ցավոք, տրանսլյացիոն ուղիների վրա հիմնված առաջադեմ հետազոտություններից ակնհայտ է դառնում, որ գիտության և կլինիկական բժշկության միջև կապը խզված է։ Այդ երկու ուղղությունը գնում են զուգահեռ, և յուրաքանչյուրը հաջողակ է իր բնագավառում:
Բայց մարդկության փորձը և պրակտիկան ցույց են տալիս, որ դրանց հատումները որակական նոր մակարդակ կստեղծեն»:
Տիկին Այվազյանը նշեց, որ օնկոգենեզի մասին բազմիցս է խոսվել է, և թվում է՝ ծեծված թեմա է: Բայց․․․
«Զբաղված կլինիցիստ լինելու պարագայում տեսական գիտելիքները, վերջին տարիների ձեռքբերումներն ու զարգացումները կարող են վրիպել ուշադրությունից, սակայն թարմ հայացք նետելով, հնարավոր է շտկել բուժման գործընթացը, կամ նախընտրությունը տալ նոր մեթոդին։ Օրինակ, սովորական քիմիաթերապիայի փոխարեն նախընտրել առաջադեմ կենսաֆիզիկական մոտեցումը և այլն:

Իրականում գիտությունը տեղում չի դոփում, սակայն, ինչպես Չեխովն էր ասում, եթե հիվանդությունն ունի շատ բուժումներ, ուրեմն այն անբուժելի է:
Կես դար է անցել այն օրից, երբ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիկսոնը հայտարարեց պատերազմ ուռուցքաբանության բնագավառում, սակայն, ցավոք, որակական ոչ մի առաջխաղացում չկա: Ըստ վիճակագրության, մահացածությունը նվազել է ընդամենը 4 տոկոսով՝ հատուկենտ տեսակների մոտ, այն էլ գենետիկ նորամուծության շնորհիվ: Մնացած դեպքերում ամեն ինչ նույնն է: Ցավոք, այս հիվանդությունը նաև դեպրեսիվ հոգեբանական խնդիրների պատճառ է: Չեմ հիշում որևէ առողջ մարդու, որը վախենա սրտի կաթվածից, բայց վախենում են ապագայում ուռուցքով հիվանդանալուց», - իր խոսքն այսպես եզրափակեց Այվազյանը:

Դասախոսությանը ներկա «Աստղիկ» ԲԿ ուռուցքաբան Գայանե Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց․
«Մենք ունենք մեծ նվաճումներ քաղցկեղի բուժման բնագավառում ամբողջ աշխարհում, նաև՝Հայասանում, ինչն օժտված է ոչ միայն բարձր արդյունավետությամբ, այլ նաև լավ տանելիությամբ՝ բարելավելով պացիենտների կյանքի որակը»:
Գ․ Ղազարյանը մարդկանց հորդորում է հետևել իրենց առողջությանը, չանտեսել տարիքայն սքրինինգները, որոնք շատ կարևոր են․ որքան վաղ շրջանում հայտնաբերվի քաղցկեղը, այնքան լիարժեք բուժման շանսերը մեծ են։
«Եթե քաղցկեղը հայտնաբերվում է չորրորդ՝ մետաստազների փուլում, ապա անելիքը կյանքի որակի լավացումն է և երկարացումը, որը, ցավոք, առնվազն հինգ տարի է»:

«Բադալյան» ուռուցքաբանության կլինիկայի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գրիգոր Բադալյանն ասաց․
«Դասախոսությունը շատ հետաքրքիր էր։ Այստեղ խոսեցինք քաղցկեղի առաջացման տեսությունների և դրա բուժման նոր մոտեցումների մասին։ Օրինակ, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ օձերի թույները քաղցկեղի բուժման գործընթացում»:
Գ․ Բադալյանը փաստեց, որ ուռուցքաբանության ասպարեզն արագ է զարգանում՝ և ախտորոշման, և բուժման հարցերում։
«Տարեցտարի տարբերությունը մեծ է, այսպես․ քիմիաթերապիային ներկայում միացել են նաև թարգետային և իմունաթերապիան: Դա նոր հնարավորություն է բուժել այն քաղցկեղները, որոնք նախկինում իրականացվող բուժումների հանդեպ արդեն զգայուն չեն»:

«Դիագնոստիկա» ԲԲԸ տնօրեն Արթուր Մելքոնյանը դրական է համարում նման դասախոսությունների շարքը։
«Այսօրվա դասախոսության թեման ակտուալ է։ Ուռուցքային հիվանդություններից մահացությունն աճում է, ուստի ակնկալվում է, որ ցանկացած բնագավառի բժիշկ պետք տիրապետի ընդհանուր գիտելքներին»:
Պարոն Մելքոնյանը նշեց, որ ուռուցքաբանությունը «Դիագնոստիկա» կենտրոնի հետաքրքրության շրջանակում է։ «Մենք նոր ենք սկսել աշխատել այս բնագավառում, սովորում ենք, փորձում ենք տարբեր աղբյուրներից ստացած ցողունային բջիջներ բազմացնել, տիրապետել դրանց հետ աշխատանքին։ Դա է այսօրվա մեր գերնպատակը, ինչը ենթադրում է նոր տեխնոլոգիաներ, և մեր ցանկությունն է դրանք կիրառելի դարձնել Հայաստանում»։

Յուրաքանչյուր նման պատմության մեջ կա հավատ, համբերություն և մեծ ճանապարհ, իսկ ամենակարևորը՝ ճիշտ մասնագիտական ուղեկցություն...
Կարդալ ավելին»
1. Արդյո՞ք կարելի է հղիության ընթացքում այցելել ատամնաբույժի: Այո, իհարկե: Հղիության ընթացքում կարելի է և նույնիսկ ցուցված է այցելել ատամնաբույժի: Ատամների խնդիրը չլուծված թողնելը կարող է ավելի ռիսկային լինել, քան բուժումը: 2. Հղիության ո՞ր եռամսյակն է ամենահարմարը և անվտանգը ատամնաբույժի այցելելու համար: Ատամնաբույժի այցելելու ամենաապահով և հարմար ժամանակը 2-րդ եռամսյակն է, երբ արդեն պտղի օրգանները ձևավորված են: 1-ին եռամսյակ` միջամտություններ իրականացվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (ցավ, վարակ, թարախակալում ունեցող բորբոքում) : Առաջնահերթությունը տրվում է մորը: 3-րդ եռամսյակ` ավտանգ ժամանակաշրջանն է միաջամտություններ իրականացնելու համար : Կարևորագույն պայմանը, որին հատկապես պետք է ուշադրություն դարձնել հղիի դիրքն է միջամտությունների աթոռին : Ցանկալի է աշխատել նստած, երկար ժամանակով չպառկեցնել: 3. Կարելի՞ է բուժել կամ հեռացնել ատամ հղիության ընթացքում: Այո, հղիության ընթացքում կարելի է հեռացնել, բուժել ատամ, քանի որ երբեմն խնդիրը չլուծված թողնելը կարող է հանգեցնել շատ ավելի վտանգավոր ելքի: 4. Ի՞նչ անզգայացում է իրականացվում ատամնաբուժական միջամտություն կատարելու դեպքում: Օգտագործվում է հղիության ընթացքում անվտանգ համարվող տեղային անզգայացնող միջոցներ : Դեղամիջոցը արագ դուրս է գալիս օրգանիզմից, կարելի է ասել պլացենտայի բարիերը չանցնելով: Ավելի ապահով է ճիշտ ցավազրկումը, քան ցավին դիմանալը: Սթրեսը վտանգ է պտղի համար: 5. Արդյո՞ ք վնասակար է ատամների պլոմբավորման ընթացքում կիրառվող ուլտրամանուշակագույն լամպը: Ատամի պլոմբավորման ժամանակ կիրառվող ուլտրամանուշակագույն լամպի կիրառումն անվնաս է, գործում է տեղային, չի անցնում ամբողջ օրգանիզմով և չի հասնում պտղին: 6. Կարելի՞ է արդյոք հղիության ընթացքում կատարել ատամների ռենտգեն հետազոտություն: Հղիության ընթացքում հրատապ իրավիճակներում թույլատրվում է կատարել ռենտգեն հետազոտություն : Պետք է նշել , որ ժամանակակից սարքավորումները ունեն շատ ցածր ճառագայթում : Ռենտգեն հետազոտություն իրականացնելու ժամանակ հղին պարտադիր հագնում է պաշտպանիչ կապարե գոգնոց : 7. Ի՞նչ միջամտություններ չի կարելի իրականացնել հղիության ընթացքում: Հղիության ընթացքում ցանկալի է խուսափել վիրաբուժական ( իմպլանտացիա, լնդային, ծնոտային վիրահատություններ…), կոսմետիկ (ատամների ձևի, գույնի, դեֆեկտների շտկում, լնդերի էսթետիկ միջամտություններ, զարդերի տեղադրում…) միջամտություններից: 8. Կարելի՞ է արդյոք մաքրել ատամնաքարերը և ատամնափառը: Այո, հղիության ընթացքում կարելի է և պարտադիր է ատամնաքարերի, ատամնափառի մաքրումը, քանի որ դրանք հանդիսանում են վարակի առաջնային օջախ և կարող են հեշտությամբ տարածվել արյան միջոցով, վնասել ինչպես մորը այնպես էլ պտղին: Ատամնաքարերի և ատամնափառի հեռացումը կատարվում է հետևյալ տարբերակներով. ուլտրաձայնային մաքրում, հատուկ մածուկներով փայլեցում (փոլիշ), air-flow մաքրում (տեխնիկան կիրառվում է ատամների և միջատամնային անհասանելի հատվածների մաքրման համար) : Վերը նշված գործընթացները անվնաս են և նպաստում են բերանի խոռոչի հիգիենայի բարելավմանը: 9. Ատամի ցավի դեպքում կարելի՞ է օգտագործել ցավազրկող դեղեր: Այո, կան դեղահաբեր որոնք թուլատրելի են, սակայն ցավազրկողն ընդունելուց առաջ պարտադիր է խորհրդակցել մասնագետի հետ: 10. Ինչո՞ւ է հղիության ընթացքում հաճախ առաջանում լնդերի արյունահոսություն: Հորմոնալ փոփոխությունները որոնք տեղի են ունենում օրգանիզմում հղիության ընթացքում նպաստում են լնդերի արյունահոսության առաջացման: 11. Ինչպե՞ս խնամել ատամնաշարը և բերանի խոռոչը հղիության ընթացքում: Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա, սակայն ճիշտ խնամքը մեզ թույլ կտա խուսափել արյունահոսություններից, տհաճ համի, հոտի զգացումից, հետագա բարդություններից: Ուստի խորհուրդ է տրվում ատամները լվանալ օրական առնվազն երկու անգամ, կատարել խոտաբույսերով պատրաստված թուրմով ողողումներ, սահմանափակել շաքարային սնունդը, նախապատվությունը տալ կալցիումով և վիտամին D-ով հարուստ մթերքներին: Սիրելի հղիներ, ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ յուրաքանչյուր եռամսյակում կարևոր է այցելել ատամնաբույժի, անցնել համապատասխան զննում, խորհրդատվություն բարդացումներից խուսափելու համար: Հիշեք ավելի անվտանգ է ժամանակին խնդրի կանխումը:
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»