«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է

Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է

2024 Մար 20, Չորեքշաբթի

Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար։

ՄՄԱՊԳՀԿ գլխավոր տնօրեն Դավիթ Մելիք-Նուբարյանը վստահ է, որ այն կենտրոնում իրագործվող կարևոր բարեփոխումներից մեկն է և դրական անդրադարձ  կունենա մատուցվող ծառայությունների որակի վրա։   

«Կենտրոնի ընդհանուր զարգացման համատեքստում մեծ կարևորություն ենք տալիս մարդկային ներուժին, քանի որ մեր ամենամեծ հարստությունը մեզ մոտ աշխատող մարդիկ են, ուստի գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն ուղղված ներդրումը լիովին տեղին է։ Ի վերջո, այս ամենն անդրադառնում է պացիենտներին, ծննդկաններին, հղիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, իսկ որակը բուժօգնության կարևոր  առաջնահերթություններից է»։

«Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը ճիշտ ուղու վրա է, քանի որ ներդնում է կառավարման ժամանակակից համակարգ, որի նպատակը պացիենտ-բուժքույր փոխհարաբերությունները բարելավելն է,  պացիենտների և նրանց հարազատների հետ առավել հմտորեն և արդյունավետ հաղորդակցվելը։

«Այն, անշուշտ, երկարատև գործընթաց է, և քայլ առ քայլ պետք է հասնել նպատակին։ Մեր առաջարկած ծրագիրը համապատասխանում է բոլոր միջազգային չափորոշիչներին։ Այն իրականացվում է թվային խաղերի, թեստերի և ինտերակտիվ շփման միջոցով։ Այստեղ մեծ կարևորություն ենք տալիս նաև խմբային աշխատանքին»։  

 

 

 

 

 

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը