2024 Մար 02, Շաբաթ
Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու, երբեմն էլ՝ սեռով պայմանավորված հղիությունը ընդհատելու խնդրանքով։
«Շատ հաճախ, երբ դիմում են, մեծ նշանակություն ունի ընտանիքի դերը, ոչ թե կնոջ ցանկությունը․ դա շատ ցավալի փաստ է։ Օրինակ, ասում են՝ ես ուզում եմ, որ ամուսնուս սրտով լինի։ Մեծ դեր են խաղում նաև սկեսուրը, սկեսրայրը, կնոջ ծնողները, նաև հասարակության կարծիքը, թե տղա ունենալը լավ է։ Շատ հազվադեպ եմ հանդիպել կանանց, որ գան ու լացեն, ասեն՝ աղջիկ չեմ ուզում»:
Սայադյանը նշում է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատում երբևէ չի կատարել, իսկ վերջին շրջանում, առհասարակ, հրաժարվել է հղիության ընդհատումներ անել։
«Աղջի՛կս, դու իմ խիղճն ես»
Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը երեք տղաների մայր է և իր օրինակով փորձում է համոզել իրեն դիմողներին չընդհատել հղիությունը։ Ասում է, որ մի շարք դեպքերում նրան դա հաջողվում է․ «երկու աղջիկ ունեին ու երրորդին էին սպասում։ Դիմել էին ընդհատման համար։ Հասկացա, որ որոշումը միասին չեն ընդունել։ Կինն ասաց, որ ամուսնուց չէր սպասում, որ նման առաջարկ կանի, քանի որ շատ լավ հայրիկ է իր աղջիկների համար։ Իրենց հետ շատ երկար խոսեցի, զրուցեցի․․․ հաջողվեց համոզել»։
Փոքրիկը ծնվեց 2023-ի հոկտեմբերին և նոր ուրախություն բերեց ընտանիքին։
Աղբյուրը՝ https://ampop.am
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»