«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ

2024 Հուլ 02, Երեքշաբթի

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի ղեկավարությունը «Մենեջմենթ Միքս» ընկերության հետ համատեղ կազմակերպել էր «Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացներ՝ կենտրոնի միջին բուժաշխատողների համար։

Այս նախաձեռնությունը տվեց իր պտուղները. բուժքույրերից 12-ը հաջողությամբ ավարտեցին շուրջ մեկ ամիս տևած դասընթացը, և այսօր նրանք եռանդով կիսվում են իրենց նոր գիտելիքներով և հմտություններով իրենց գործընկերների հետ:

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի մանկաբարձական բաժնի ավագ մանկաբարձուհի  Արմիդա Չինարյան․

- Մեր կենտրոնի 12 բուժքույրերը՝ դասընթացի առաջին շրջանավարտները, այսօր հնարավորություն ունեցան կիսվելու գիտելիքներով և փորձով իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելով և աջակցելով նրանց բուժքույրական ոլորտում առաջադեմ մեթոդների և լավագույն փորձի յուրացման գործում:

Այս պահը ոչ միայն խորհրդանշական է մեր մասնագիտական հանրության համար, այլ նաև հաստատում է մեր կենտրոնի մշտական զարգացման և կատարելության ձգտումը։

Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️

https://www.youtube.com/shorts/x95sF-bvtt8?feature=share

 


+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հոկ 09, Ուրբաթ | Լուրեր

Թիմային աշխատանքի հերթական հաղթանակը

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հոկ 02, Ուրբաթ | Պացիենտների համար

Փափուկ ծննդաբերություն

Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը