«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է

Բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է

2024 Հուլ 04, Հինգշաբթի

«Բուժքույրական գործի կառավարում» թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցած 12 բուժքույրերին հանձնվեցին հավաստագրեր։

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ ընդհանուր զարգացման համատեքստում կարևորում և արժևորում է մարդկային ներուժը՝ իր աշխատակիցներին,  ուստի ծննդատունը մշտապես ներդրում է կատարում իր մասնագիտական թիմի գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացմանն գործում։

Ի վերջո, այս ամենն կանդրադառնա պացիենտներին, ծննդկաններին, հղիներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վրա, իսկ որակը բուժօգնության կարևոր առաջնահերթություններից է։

«Management Mix» խորհրդատվական և ուսումնական ընկերության նախագահ Րաֆֆի Սեմերջյանի խոսքով՝ այս օրը կարևոր փուլ դարձավ ոչ միայն յուրաքանչյուր բուժքրոջ կյանքում, այլև ողջ բժշկական թիմի համար։

- Այսօր մենք ավարտեցինք այս ծրագիրը՝ հատուկ մշակված բուժքույրերի համար, իրականացված միջազգային չափորոշիչներով։ Երկու ամիս տևած այս ծրագիրը մեր համակարգված թիմի համատեղ ջանքերի արդյունքն էր։

Հատկապես կարևոր է, որ այս ծրագրի բոլոր մասնակիցները զգալիորեն բարելավեցին իրենց որակավորումը և կատարելագործեցին իրենց մասնագիտական հմտությունները։

Վերջիններս կօգնեն աշխատել հիվանդների և նրանց ընտանիքների հետ, լուծել կոնֆլիկտային իրավիճակները և այլն։

Մենք հպարտ ենք, որ աջակցում ենք «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ այս կարևոր նախաձեռնության իրականացման գործում, քանի որ մայրերի և նորածինների առողջությունը մեր ազգի համար առաջնահերթություն է։ Մեր նպատակն է նպաստել առողջ սերնդի ծնունդին և մեր բուժառուներին մատուցել լավագույն բժշկական ծառայություններ։

  

 

 

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուլ 01, Չորեքշաբթի | Լուրեր

Աշխատանք «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուլ 03, Ուրբաթ | Պացիենտների համար

«Հիմա արդեն պետք է ուտես երկուսի փոխարեն»

Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը