ՄՄԱՊԳՀԿ-ն իր պացիենտներին տեղեկացնում է.
1. Անվճար գինեկոլոգիական խորհրդատվություններ Մարգարյան ծննդատանը՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, ժամը 10:00-ից-16:00-ն
Սիրելի կանայք և աղջիկներ, այսուհետ ձեզ կընձեռնվի հնարավորություն անցնելու անվճար խորհրդատվություն կենտրոնի առաջատար գինեկոլոգների մոտ, ինչպես նաև՝ մասնագետի ցուցմամբ, անհրաժեշտության դեպքում՝ գերձայնային հետազոտություն (ԷԽՈ):
Գինեկոլոգիական ցանկացած գանգատի և անհանգստության դեպքում՝ դիմեք մեզ։
Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է:
2. Անպտղության հաղթահարման բարեգործական ծրագիր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում է շահառուների համար անպտղության հաղթահարման անվճար ծրագիր, որի շրջանակում կատարվում է արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում/տեղադրում:
Ծրագրին կարող են դիմել Երևանում և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակվող այն զույգերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին (անցնել հղումով):
Լրացուցիչ տեղեկությունների համար շահառուները կարող են դիմել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կամ զանգահարել +374 10 53 14 62 հեռախոսահամարով:
3. ՄՄԱՊԳՀԿ-ի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև վերջինների ընտանիքի անդամները կարող են օգտվել բժշկական ծառայությունների հատուկ առաջարկից, որն իր մեջ ներառում է.
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»