2024 Հուլ 25, Հինգշաբթի
Մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ․ Մարիամ Շահինյան
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքի վարիչ
Անպտղության բուժումից, մասնավորապես ԱՄԲ-ից հետո հղիությունները դասվում են մանկաբարձական բարդությունների առաջացման բարձր ռիսկի խմբին:
Այսպես, 1-ին եռամսյակում մոտ 2-3 անգամ հաճախ են հանդիպում սպառնացող վիժման, վաղ տոքսիկոզների դեպքերը, քան սպոնտան հղիության դեպքում:
2-րդ եռամսյակում 1.5 անգամ նվազում է հղիության ընդհատման սպառնալիքը 1-ին եռամսյակի համեմատ, իսկ 3-րդ եռամսյակում հաճախ են հանդիպում ուշ տոքսիկոզները, պտուղ-ընկերքային արյան շրջանառության խանգարումները։
Նախկինում եղած մոտեցումը, որ ԱՄԲ-ով հղիները պետք է ծննդալուծվեն անպայման կեսարյան հատմամբ, այժմ վերանայվել է հօգուտ բնական ծննդալուծման, եթե չկան հակացուցումներ:
Այսպիսով՝ անհրաժեշտ է այդ հղիներին մանրակրկիտ հետազոտել՝ բարդությունների հաճախականության իջեցման, կնոջ առողջության պահպանման և առողջ սերունդ ունենալու համար :
Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
Մարգարյան ծննդատունը մարտի 28-ին կազմակերպում է մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով...
Կարդալ ավելին»Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»