2024 Հուլ 31, Չորեքշաբթի
Կրծքով կերակրման համաշխարհային շաբաթն այս տարի նշվում է 2024 թ. օգոստոսի 1-7-ը, որի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖը, ԱՀԿ-ն և Կրծքով կերակրման գլոբալ դաշինքը կոչ են անում պետություններին ներդրում կատարել կրծքով կերակրումը խթանելու ուղղությամբ:
Միանալով այս նախաձեռնությանը «Մարգարյան ծննդատուն»-ը կազմակերպում է շարունակական սեմինարների շարք «Կրծքով կերակրման խորհրդատվություն» թեմայով։
Սեմինարները կկայանան ժամը 15։00-17։00 (գրանցումը սկսվում է՝ 14։30) Մարգարյան ծննդատան կոնֆերանսների դահլիճում հետևյալ օրերին.
— 08․08․2024թ,
— 15․08․2024թ,
— 22․08․2024թ
— 29․ 08․2024թ՝ ։
Թիրախային լսարան՝ մանկաբարձ-գինեկոլոգներ, նեոնատոլոգներ, մանկաբույժներ, մանկաբարձուհիներ, նեոնատալ բուժքույրեր և բուժքույրեր։
Սեմինարների մասնակացությունն անվճար է։
Սեմինարների մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող կրեդիտներ՝ բոլոր չորս սեմիարներին մասնակացելու դեպքում։
Առաջին սեմինարի (08․08․2024 թ․) ծրագիրը` ստորև.

27 շաբաթական և 5 օրականում՝ ընդամենը 750 գրամ քաշով, այս փոքրիկը սկսեց իր կյանքի առաջին պայքարը։ Հոկտեմբերի 8-ին՝ 62 օր անց...
Կարդալ ավելին»Փափուկ ծննդաբերությունը՝ ծննդաբերության վարման մարտավարական գիտահեն մոտեցում է, որը կենտրոնացված է ծննդաբերող կնոջ համար հարգալից...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»