«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Դենսիտոմետրիա. հաճախ տրվող հարցեր. Հեղինե Չոլոյան

Դենսիտոմետրիա. հաճախ տրվող հարցեր. Հեղինե Չոլոյան

2025 Հուն 10, Երեքշաբթի

Դենսիտոմետրիան ռենտգենյան հետազոտության տարատեսակ է, որը թույլ է տալիս գրեթե 99% ճշգրտությամբ որոշել ոսկրերի հանքային խտությունը` քանակապես, և ախտորոշել օստեոպերեզը...:

Ու՞մ է ցուցված դենսիտոմետրիան:

  • 60 անց կանանց և 70 անց տղամարդկանց,
  • վաղ (այդ թվում` վիրահատական) դաշտանադադարը,
  • ժառանգական գործոնը (եթե ծնողներն ունեցել են կոտրվածքներ),
  • մարմնի ցածր զանգվածը (մինչև 57 կգ կամ մարմնի զանգվածի ցածր ինդեքս՝ մինչև 20կգ/մ2),
  • 1-ին և 2-րդ տպի շաքարային դիաբետը,
  • վահանաձև գեղձի հիվանդությունները,
  • սեռական հորմոնների անբավարարությունը,
  • երեք ամիս շարունակ գլյուկոկորտիկոիդներով բուժումը,
  • ստամոսք-աղիքային համակարգի քրոնիկ հիվանդությունները,
  • քիմիաթերապիան և ճառագայթային բուժումը
  • երիկամների և լյարդի քրոնիկ հիվանդությունները:

Ի՞նչպես նախապատրաստվել հետազոտությանը:

Դենսիտոմետրիային հատուկ նախապատրաստվելու կարիք չկա:

Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ անցնել հետազոտությունը:

Նորմայի դեպքում` երկու տարի անց, իսկ օստեոպենիայի և օստեոպորոզի դեպքում` 1 տարի անց, իսկ գլյուկոկորտրկոիդներով բուժման դեպքում կարելի է կատարել 6 ամիս անց:

Ու՞մ չի կարելի կատարել դենիստոմետրիա:

Հղիներին և կերակրող մայրերին:

Ո՞ր ոսկրերի հետազոտությունն է կատարվում դենսիտոմետրիայով:

Ողնաշարի գոտկային հատված, ազդոսկրի վզիկի շրջան և նախաբազկի ստորին երրորդական:

Ո՞ր մասնագետն է ուղեգրում դենսիտոմետիայի:

Գրեթե բոլոր մասնագետները (ընտանեկան բժիշկ, օրթոպետ-վնասվածքաբան, ողնաշարաբան, նյարդաբան, ներզատաբան, ուռուցքաբան, մանկաբույժ) :

Որքանո՞վ է ճշգրիտ հետազոտությունը և հնարավո՞ր է անճշտություններ արդյունքներում:

Արյունքներն 95-99% ճշգրտությամբ են, կախված մասնագետից՝ ոչ ճիշտ մշակման դեպքում կարող են լինել անճշտություններ:

Հնարավո՞ր է չանցնել դենսիտոմետրիա և որոշել ոսկրերի վիճակը այլ հետազոտություններով (մեթոդներով):

Ռենտգենյան դենսիտոմետրիան համարվում է «ոսկե ստանդարտ» ոսկրերի հանքային խտությունը գնահատելու համար:

Արդյո՞ք ազդում է ապրելակերպը (ծխելը, ալկոհոլի չարաշահումը, սննդակարգը) հետազոտության արդյունքների վրա:

Ծխելը, ալկոհոլի չարաշահումը, ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, անշարժությունը, աղքատ, չբալանսավորված՝ Ca-ով և վիտամին D-ով սննդակարգը կարող է բերել ոսկրերի հանքային խտության նվազմանը՝ օստեոպորոզի առաջացմանը և ոսկրերի կոտրվածքի ռիսկի բարձրացմանը:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մայ 14, Հինգշաբթի | Լուրեր

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով

Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Ուրբաթ | Պացիենտների համար

Հղիությանն առնչվող հաճախ տրվող հարցեր

Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Մայ 06, Չորեքշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. հազվադեպ տեղակայմամբ և մեծ չափերի միոմատոզ հանգույց

60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը