«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հակաբիոտիկները և կրծքով կերակրումը

Հակաբիոտիկները և կրծքով կերակրումը

2025 Օգս 06, Չորեքշաբթի

Անշուշտ, կրծքով կերակրման ընթացքում մայրը պետք է խուսափի դեղերի, առավել ևս՝ հակաբիոտիկների ընդունումից։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ կերակրող մորն անհրաժեշտ է բուժում` հակաբիոտիկներով...։ Առաջանում է հարց` այդ ընթացքում  հնարավո՞ր է կերակրել երեխային կրծքով։

Շատ մանկաբույժներ գտնում են, որ հնարավոր է, սակայն գլխավոր պայմանը պետք է լինի՝ տվյալ հակաբիոտիկի համատեղելիությունը կրծքով կերակրման հետ։

Ինչպե՞ս իմանալ՝ նշանակված հակաբիոտիկները համատեղելի՞ են կրծքով կերակրման հետ

Շատ դեպքերում, կերակրող մայրիկին թույլատրվում է շարունակել կրծքով կերակրումը` ճիշտ ընտրված հակաբիոտիկներ ընդունելիս։ Բժիշկը պետք է ընտրի այնպիսի դեղեր, որոնք երեխայի օրգանիզմի վրա ամենափոքր բացասական ազդեցությունն ունեն։

Ապացուցված է, որ պենիցիլինային և ցեֆալոսպորինային խմբի հակաբիոտիկները համարվում են թույլատրելի` կրծքով կերակրման ընթացքում։ Հետևաբար, հակաբիոտիկ նշանակելիս բժիշկը պետք է հաշվի առնի նաև դեղի անվտանգությունը երեխայի համար։

Հայտնի է, որ մոր կողմից ընդունվող դեղերի ընդամենը 1–2% -ն է անցնում կրծքի կաթի մեջ։ Այս փաստից ելնելով՝ վնասի հավանականությունը բավականին փոքր է, սակայն այն ամբողջությամբ բացառված չէ։ Հատկապես զգուշավոր պետք է լինել մինչև վեց ամսական երեխայի դեպքում ։

Ինչպես նվազեցնել ռիսկերը

Հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունները նվազեցնելու և երեխայի օրգանիզմում բացասական ռեակցիաներից խուսափելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ համատեղ ընդունել նաև պրոբիոտիկներ, որոնք պաշտպանում են մոր և երեխայի աղիքային միկրոֆլորան։

Այսօր գրեթե բոլոր ժամանակակից հակաբիոտիկները՝ հաբեր և պարկուճներ, համարվում են անվտանգ` կրծքով կերակրման դեպքում։ Իսկ ներարկվող հակաբիոտիկները համարվում են ավելի վտանգավոր։

Որոշ հակաբիոտիկներ կարող են կուտակվել երեխայի արյան մեջ՝ նրա էնդոկրին համակարգի թերի զարգացման պատճառով, ինչը մեծացնում է ռիսկերը։

Հակաբիոտիկները կերակրող մայրը կարող է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և խիստ ցուցումներով։ Դեղ ընդունելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա հրահանգին։

Եթե հրահանգում նշված է, որ դեղը թույլատրելի է երեխայի այն տարիքային խմբի համար, որքան փոքրիկն է, ապա այն կարելի է ընդունել նաև կերակրող մոր կողմից։

Հակաբիոտիկ ընդունելու ճիշտ պահը՝ կերակրման ժամանակ կամ անմիջապես կերակրելուց հետո, որպեսզի խուսափեք արյան մեջ դրանց առավելագույն խտությունից և նվազեցնեք ազդեցությունը երեխայի վրա։

Եթե անհրաժեշտ են այնպիսի հակաբիոտիկներ, որոնք վնասակար են երեխայի համար, ապա կրծքով կերակրումը պետք է ժամանակավորապես դադարեցնել, իսկ լակտացիան պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար կթել։ Վնասակար հակաբիոտիկների ընդունումը դադարեցնելուց հետո կրծքով կերակրումը կարելի է վերսկսել միայն մեկ օր անց։

Հնարավոր վտանգները

Հակաբիոտիկների ընդունման հետևանքով վտանգավոր ռիսկերն են․

  • մարսողական ուղու արյունահոսություն,
  • ոսկրածուծի գործառույթի վնասում,
  • երեխայի աճի դանդաղում։

Որպես վերջաբան

Կրծքով կերակրման ընթացքում հակաբիոտիկ ընդունելիս անհրաժեշտ է մանկաբույժի մշտական վերահսկողություն, քանի որ երեխայի մոտ կարող են ի հայտ գալ փորլուծություն, մաշկի վրա` ցան, ալերգիկ ռեակցիաներ կամ արտահայտված թքարտադրություն։ Նման դեպքերում անմիջապես պետք է դիմել մանկաբույժի։

Ամենակարևորը՝ մայրը պետք է խստորեն պահպանի նշանակված դեղաչափը և երբեք ինքնուրույն չփոխի կամ չդադարեցնի բուժումը, նույնիսկ եթե վիճակը բարելավվել է։

Հակաբիոտիկները կարելի է ընդունել կրծքով կերակրման ընթացքում, բայց միայն բժշկի հսկողությամբ, ճիշտ դեղաչափով և ոչ մի դեպքում՝ ինքնաբուժմամբ։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը