2026 Հուն 30, Ուրբաթ
Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել և բուժել ֆոնային, նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունները: Արգանդի պարանոցի քաղցկեղն այն հիվանդություններից է, որը կարելի է կանխել կամ վաղ փուլում հայտնաբերել մատչելի և հասանելի հետազոտություններով։
Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են ֆոնային (առանց չարորակացման հակումի), նախաքաղցկեղային և քաղցկեղային ձևերի։
Ֆոնային հիվանդություններ
Ցերվիցիտ՝ հաճախ առաջանում է վարակի պատճառով (օրինակ՝ քլամիդիա, գոնորեա, հերպեսի վիրուս, ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս), արգանդի պարանոցի իրական էրոզիա, պոլիպ, էնդոմետրիոզ
Նախաքաղցկեղային հիվանդություններ
Արգանդի պարանոցի բջիջների նեոպլաստիկ փոփոխություններ, որոնք տարբերակվում են ըստ ծանրության աստիճանի
Արգանդի պարանոցի քաղցկեղ
Չարորակ ուռուցք, որը մեծ մասամբ կապված է ՄՊՎ վարակի հետ
Գանգատներ
Արգանդի պարանոցի հիվանդությունները, այդ թվում՝ նախաքաղցկեղային և քաղցկեղային վիճակները, վաղ փուլերում կարող են անցնել առանց որևէ նշանի։ Այդ պատճառով պարբերական զննումը և կանխարգելիչ թեստերը շատ կարևոր են: Արգանդի պարանոցի հիվանդություններին բնորոշ գանգատներից հատկապես կարելի է առանձնացնել արյունային արտադրությունը սեռական ուղիներից դաշտանային ցիկլից դուրս՝ սեռական հարաբերությունից կամ գինեկոլոգիական զննումից հետո։ Եվ իհարկե այնպիսի գանգատներ ինչպիսիք են անբնական վագինալ ջրային կամ արյունախառը արտադրությունը, քորը կամ այրոցը սեռական օրգանների շրջանում, ցավեր որովայնի ստորին հատվածում սեռական հարաբերության ժամանակ։
Ախտորոշում
Արգանդի վզիկի հիվանդությունների հայտնաբերման համար կիրառվում են.
Օրակարգ...
Կարդալ ավելին»Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»