2026 Հուն 11, Հինգշաբթի
Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։
Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող վիժումներ, բժիշկ-գենետիկի կողմից նշանակվում են համապատասխան լրացուցիչ հետազոտություններ։ Դրանց արդյունքների վերլուծության հիման վրա գնահատվում է ապագա երեխայի մոտ գենետիկ հիվանդության առաջացման ռիսկը։
Պե՞տք է արդյոք հետազոտվել մինչև հղիանալը։
Այո՛, հատկապես եթե նախկինում եղել են չզարգացող հղիություններ, վիժումներ կամ այլ վերարտադրողական խնդիրներ, որոնց պատճառը չի հայտնաբերվել։
Պե՞տք է ստուգել երկու ծնողներին էլ։
Որոշ հիվանդություններ կարող են փոխանցվել, եթե երկու ծնողն էլ նույն գենետիկ փոփոխության կրող են (ռեցեսիվ ժառանգվող հիվանդություններ)։ Այդ պատճառով կարելի է կատարել ռեցեսիվ հիվանդությունների կրելիության հետազոտություն՝ հետագա ռիսկերը նվազեցնելու նպատակով։
Ծնողների տարիքը կարո՞ղ է ազդել ապագա երեխայի առողջության վրա։
Այո՛, հատկապես մայրական տարիքը։ Տարիքի մեծացմանը զուգահեռ բարձրանում է երեխայի մոտ որոշ քրոմոսոմային խանգարումների առաջացման ռիսկը։
Ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ հղիության ընթացքում։
Սովորաբար առաջարկվում են առաջին եռամսյակի սքրինինգ, ուլտրաձայնային հետազոտություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ NIPT կամ այլ լրացուցիչ հետազոտություններ։
Ի՞նչ է ցույց տալիս առաջին սքրինինգը։
Առաջին սքրինինգային հետազոտությունն օգնում է գնահատել որոշ քրոմոսոմային խանգարումների ռիսկը և հասկանալ՝ արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։
Ե՞րբ է անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություն։
Եթե սքրինինգային հետազոտությունների արդյունքներում հայտնաբերվում են շեղումներ, եթե ապագա ծնողները (հատկապես մայրը) 40 և ավելի տարեկան են, կամ եթե նախորդ հղիությունների ընթացքում եղել են խնդիրներ, կարող են նշանակվել լրացուցիչ հետազոտություններ։
Ի՞նչ է տալիս բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը։
Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունն օգնում է ճիշտ գնահատել հնարավոր ռիսկերը, ընտրել համապատասխան հետազոտությունները և կայացնել տեղեկացված որոշումներ հղիության պլանավորման ու վարման ընթացքում։
«Մարգարյան Ծննդատուն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում ակտիվ, ճշտապահ, համբերատար և իրենց գործին նվիրված վիրահատարանի բուժքույրերի...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում սա այն արտահայտություններից է, որը գրեթե յուրաքանչյուր ապագա մայրիկ լսում է առնվազն մեկ անգամ...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»