Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Շտապ բեղմնականխում

Շտապ բեղմնականխում

2019 Նոյ 11, Երկուշաբթի

Շտապ բեղմնականխման հաբերը (ՇԲՀ) կիրառում են, եթե.

  • հակաբեղմնավորիչ մեթոդի կիրառումը ձախողվել է։
  • անպաշտպան սեռական հարաբերությունը տեղի է ունեցել ամենաշատը 5 օր առաջ։
  • Ճիշտ օգտագործման դեպքում մեթոդի արդյունավետությունը 74-75% է։

ՇԲՀ հետաձգում են ձվազատումը, խոչընդոտում ձվաբջջի բեղմնավորմանը, իսկ բեղմնավորման դեպքում` ձվաբջջի ներդրումն ու սերտաճն արգանդի լորձաթաղանթում։

Եթե ՇԲՀ փաթեթը պարունակում է 2 հաբ, ապա առաջինը պետք է ընդունել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ, առավելագույնը 120 ժամվա (5 օրվա) ընթացքում, իսկ երկրորդը` առաջին հաբը ընդունելուց 12 ժամ անց։

ՇԲՀ-երի օգտագործումից հետո կարող են դիտվել ցավ որովայնում, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, կրծքագեղձի լարվածություն և հեշտոցից անկանոն արտադրություն կամ արյունահոսություն։

ՇԲՀ-երը չեն պաշտպանում սեռավարակներից, ներառյալ` ՄԻԱՎ-ը։

Եթե դաշտանը չի սկսվում ակնկալվող ժամկետից մեկ շաբաթ անց, այցելեք բժշկի` Ձեր վիճակը գնահատելու և հավանական հղիության հետ կապված խնամքը կազմակերպելու համար։

ՇԲՀ-երի օգտագործումը խորհուրդ չի տրվում էպիլեպսիայով, սրտանոթային կան երիկամային հիվանդություններով, միգրենով, շաքարախտով և արյան բարձր ճնշմամբ տառապող կանանց։

Մի′ օգտագործեք ՇԲՀ, եթե վստահ եք, որ հղի եք, քանի որ դրանց կիրառումն ապարդյուն կլինի։

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Մայ 13, Չորեքշաբթի | Լուրեր

Թույլատրվո՞ւմ է հղիին` էպիլյացիա

Ապագա մոր համար ամենահարմարը մազերը սափրելն է: Մազահեռացման համար հատուկ քսուկի օգտագործումը հեշտ է, սակայն մի՛ մոռացեք, որ անգամ ստուգված կոսմետիկ միջոցները հղիության ժամանակ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մայ 26, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 37-րդ շաբաթ

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն