2019 Նոյ 11, Երկուշաբթի
Շտապ բեղմնականխման հաբերը (ՇԲՀ) կիրառում են, եթե.
ՇԲՀ հետաձգում են ձվազատումը, խոչընդոտում ձվաբջջի բեղմնավորմանը, իսկ բեղմնավորման դեպքում` ձվաբջջի ներդրումն ու սերտաճն արգանդի լորձաթաղանթում։
Եթե ՇԲՀ փաթեթը պարունակում է 2 հաբ, ապա առաջինը պետք է ընդունել անպաշտպան սեռական հարաբերությունից հետո հնարավորինս շուտ, առավելագույնը 120 ժամվա (5 օրվա) ընթացքում, իսկ երկրորդը` առաջին հաբը ընդունելուց 12 ժամ անց։
ՇԲՀ-երի օգտագործումից հետո կարող են դիտվել ցավ որովայնում, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, կրծքագեղձի լարվածություն և հեշտոցից անկանոն արտադրություն կամ արյունահոսություն։
ՇԲՀ-երը չեն պաշտպանում սեռավարակներից, ներառյալ` ՄԻԱՎ-ը։
Եթե դաշտանը չի սկսվում ակնկալվող ժամկետից մեկ շաբաթ անց, այցելեք բժշկի` Ձեր վիճակը գնահատելու և հավանական հղիության հետ կապված խնամքը կազմակերպելու համար։
ՇԲՀ-երի օգտագործումը խորհուրդ չի տրվում էպիլեպսիայով, սրտանոթային կան երիկամային հիվանդություններով, միգրենով, շաքարախտով և արյան բարձր ճնշմամբ տառապող կանանց։
Մի′ օգտագործեք ՇԲՀ, եթե վստահ եք, որ հղի եք, քանի որ դրանց կիրառումն ապարդյուն կլինի։
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»