Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 33-րդ շաբաթ

Հղիության 33-րդ շաբաթ

2020 Մար 09, Երկուշաբթի

Եվ այսպես, մինչև փոքրիկի հետ երկար սպասվող հանդիպումը մնացել է մոտավորապես մեկ ամիս: Ի՞նչ է կատարվում հղիության 33-րդ շաբաթում:
Երեխան արագ աճում և քաշ է ավելացնում, բայց նրա ակտիվությունը նվազում է, քանի որ տարածությունը չի հերիքում:

Ապագա մորն այս ժամկետում, սովորաբար, անհանգստացնում է սպասվելիք ծննդաբերությունը և նա չի կարողանում կտրվել կպչուն մտքերից:

Հավատացնում ենք Ձեզ, ծննդաբերությունից առաջ վախը բնորոշ է բոլոր հղի կանանց: Սակայն միշտ կարելի է գտնել միջոց, որը կօգնի վերականգնել խաղաղությունը և դրական տրամադրվածությունը: Դա, օրինակ, ծննդաբերությանը նախապատրաստվելուն վերաբերող պարապմունքներն են, հաջողությամբ ծննդաբերած կանանց հետ շփումները կամ հղիության համար նախատեսված շնչական վարժությունները:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխան կշտում է մոտավորապես 2 կգ, հասակը՝ գրեթե 44 սմ է: Շարունակում են զարգանալ թոքերը, լյարդում ձևավորվում են բշտերը: Ակտիվորեն աշխատում է ենթաստամոքսային գեղձը. այժմ այն կարող է փոքրիկի օրգանիզմը ապահովել ինսուլինով, որն անհրաժեշտ է նորմալ նյութափոխանակության համար: Պրակտիկորեն ավարտված են փոքրիկի սրտի, էնդոկրին, իմուն, կենտրոնական նյարդային համակարգերի ձևավորումը:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Քաշի ավելացումը կազմում է 8-12,5 կգ: Երեխայի խաղն ավելի նկատելի է դառնում, ուշադիր մայրերն արդեն 33 շաբաթում կարող են տարբերել, թե երեխան արմունկներո՞վ, թե՞ ծնկներով է հարվածում:

Հղիության ընթացքում, հատկապես երրորդ եռամսյակում, հրատապ է պլացենտայի շերտազատման վտանգը: Շերտազատման պատճառներ կարող են լինել վնասվածքները, արգանդի միոման, հեստոզը, հղիի բարձր ճնշումը, հարաբերական կարճ պորտալարը (նորմալ երկարության պորտալարը, որը երեխայի դիրքի պատճառով արգանդի ներսում վտանգավոր կերպով ձգվում է) կամ բացարձակ կարճ պորտալարը (այն ֆիզիոլոգիապես բավարար երկարություն չունի, որպեսզի փոքրիկը կարողանա արգանդում նորմալ տեղակաշարժվել): Պլացենտայի շերտազատումը ոչ միշտ է արտահայտվում արյունահոսությամբ, երբեմն նրա ախտանիշն է ուժեղ մշտական ցավը՝ տեղակայված մեկ տեղում: Որովայնում երկարատև լոկալ ցավի ժամանակ, որն ուղեկցվում է գլխապտույտով և թուլությամբ, անհրաժեշտ է անմիջապես շտապօգնություն կանչել:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ամուսնու կամ ընտանիքի այլ անդամի հետ անցկացնել տան տնտեսվարության հարցերի քննարկում
Ոչինչ չի փոխարինում սեփական փորձին: Դժվար թե Դուք կցանկանաք շտապ բացատրել ամուսնուն, թե որտեղ են տան մաքրման պարագաները, կամ ինչպես թեթև նախաճաշ կարելի է պատրաստել: Ավելի լավ է արդեն այժմ, հանգիստ բացատրել, թե տանն ինչը որտեղ է գտնվում:

Խանութներում փնտրել երեխայի առաջին մանկասայլակը

Կարելի է անգամ ոչ թե գնել, այլ նայել, փորձել այն խանութում, իսկ հետո պատվիրել համացանցով:

 

+374 10 53 13 42

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2020 Ապր 03, Ուրբաթ | Լուրեր

Երեքանգամյա սնունդ` բոլոր պացիենտներին և հղիներին

Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը որոշում է կայացրել երեք անգամյա սնունդ տրամադրել բոլոր պացիենտներին և հղիներին...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2020 Մար 31, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության 34 շաբաթ

Համաձայնեք, որ բավականին լուրջ ժամկետ է: Այժմ փոքրիկը պրակտիկորեն պատրաստ է ծնվելու, բայց շարունակում է աճել և զարգանալ: 34 շաբաթում ծննդաբերությունը համարվում է վաղաժամ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2019 Դեկ 12, Հինգշաբթի | Մասնագետների համար

Դաշտանադադարային համախտանիշի առանձնահատկությունները ոսկրերի հանքային խտության տարբեր մեծություններով կանանց մոտ

Դաշտանադադարը (ԴԴ) ֆիզիոլոգիական շրջան է, որի ընթացքում կնոջ օրգանիզմի ընդհանուր տարիքային փոփոխությունների ֆոնի վրա տեղի են ունենում կնոջ վերարտադրողական...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն