Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ներարգանդային պարույր. հաճախ տրվող հարցերին պատասխանում է մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Բալայանը

Ներարգանդային պարույր. հաճախ տրվող հարցերին պատասխանում է մանկաբարձ գինեկոլոգ Լուսինե Բալայանը

2020 Հուն 12, Ուրբաթ

Ի՞նչ է ներարգանդային պարույրը:

Ներարգանդային պարույրը (ՆՊ) հակաբեղմնավորիչ ժամանակակից և հուսալի մեթոդ է: Այն թույլ է տալիս վերահսկել հղիության գործընթացը: Ներարգանդային հակաբեղմնավորիչը պղնձից պատրաստված հարմարանք է, որը կասեցնում է արգանդում սպերմատազոիդների շարժունակությունը, պակասեցնում է ձվաբջջի կյանքի տևողությունը, և հատկապես խանգարում է  բեղմնավորված ձվաբջջի արգանդի պատին ամրանալուն:

Ներարգանդային պարույրների ի՞նչ տեսակներ կան:

Սովորական պարույրից զատ, կան նաև հորմոնալ բաղադրիչով պարույրներ: Դրանք պարույրներ են` պլաստիկից, որի բաղադրության մեջ  առկա է պրոգեստերոն, ինչը խանգարում է հղիանալուն: Դրանից զատ, հորմոն պարունակող ներարգանդային հակաբեղմնավորիչները, հեստոգենների մշտական արտադրման արդյունքում, տեղային ազդեցություն ունեն էնդոմետրիայի վրա, որի շնորհիվ  ճնշվում են պրոլիֆերացիայի գործընթացները և առաջացնում արգանդի լորձաթաղանթի ատրոֆիա:
Այդ պարույրներն օգտագործում են և՛ որպես հակաբեղմնավորիչներ, և՛  բուժական նպատակով (օրինակ, իդիոպաթիկ մենոռագիաների ժամանակ): Կիրառվում են նաև հիպերպլազիվ էնդոմետրիայի կանխարգելման նպատակներով՝ էստրոգենային թերապիայի ժամանակ:

Ներարգանդային պարույրների կիրառման ի՞նչ հակացուցումներ կան:

Ինչպես ցանկացած այլ միջամտություն, ներարգանդային պարույրը նույնպես ունի իր հակացուցումները: Դրանցից են՝ հղիությունը, փոքր կոնքի սուր և քրոնիկ բորբոքային հիվանդությունները,  արգանդի և նրա վզիկի չարորակ նորագոյացությունները, հիպերպոլիմենոռեան կամ մետրոռագիան,  էնդոմետրիայի հիպերպլազիան,  արգանդի զարգացման անոմալիաները, որոնք խանգարում են պարույրի ներդրմանը, արգանդի սուբմուկոզային միոման, ալերգիան պղնձի նկատմամբ և այլն:

Որքանո՞վ են ներարգանդային պարույրներն արդյունավետ:

Այս մեթոդը բավականին մեծ արդյունավետություն ունի: Մոտավորապես 98 տոկոս դեպքերում  օգնում է խուսափել անցանկալի հղիությունից:

Ե՞րբ է է ներարգանդային պարույրի ներդրումն առավել նպատակահարմար:

ՆՊ-ի ներդրումը հաճախ իրականացվում է դաշտանի ավարտի առաջին օրերին:

Ինչպե՞ս է իրականացվում ներարգանդային պարույրների ներդրումը:

ՆՊ-ը տեղակայվում է հատուկ ներդրող սարքում, որը մտցվում է արգանդի խոռոչ, որից հետո պարույրը դուրս է մղվում սարքից և հայտնվում արգանդի խոռոչում: Բժիշկը ստուգում է` որքանով է ճիշտ ներդրված և արդյո՞ք ցավ չի պատճառում, որից հետո զգուշորեն հանում է ներդրող սարքը: Պարույրի չափն ընդամենը 1-2 մմ է, իսկ նրա ծայրին ամրացված է կապրոնե թել, որն ազատ կախվում է հեշտոցում:

Կարո՞ղ են, արդյոք,  բարդություններ լինել և որո՞նք են դրանք:

ՆՊ ներդրման ժամանակ կողմնակի երևույթներ հազվադեպ են հանդիպում, և, եթե լինում են, սովորաբար, դրանք անցնում են պարույրի ներդրումից երեք ամիս անց:
Հաճախ հանդիպող բարդություններից են էքսպուլսիան կամ պարույրի արտամղումը` պղինձ պարունակող պարույրի  5-16 տոկոս դեպքերում և 5-6 տոկոս` հորմոնալ հակաբեղմնավորիչի դեպքում:

Կարող են դիտվել դաշտանային ցիկլի խանգարումներ, դաշտանային ցիկլի խանգարումներ՝ երկարատև և առատ արյունահոսությունների  ձևով:  Հնարավոր են նաև միջդաշտանային արյունահոսություններ:

ՆՊ ներդրման սկզբում կարող են արտահայտվել  հեստագենների համակարգային ազդեցության ախտանշաններ: Եթե պարույրի ներդրունից երեք ամիս անց ախտանշանները դեռևս պահպանվում են, դա խոսում է հեստագենների նկատմամբ անընկալունության մասին: Նման դեպքում հարկ է հանել և ընտրել հակաբեղմնավորման այլ միջոց:

Ինչպե՞ս վերահսկել իրավիճակը` ներարգանդային պարույրի ներդրումից հետո:

ՆՊ-ի ներդրումից հետո խորհուրդ է տրվում 30-40 րոպե հանգստանալ,  5 օր բացառել սեռական կյանքը, առաջին շաբաթվա ընթացքում խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից,  ցավի առաջացման, երկարատև (7 օրից ավելի),  չափից ավելի առատ արյունահոսության դեպքում դիմել գինեկոլոգին, կանոնավոր այցելել խորհրդատվության, հատուկ ուշադրություն դարձնել  հերթական դաշտանի առաջին օրերին (այդ օրերին  մեծ է պարույրի կորսվելու վտանգը):

Ե՞րբ հեռացնել ներարգանդային պարույրը:

Պարույրի հեռացման լավագույն ժամկետը` 5 տարի անց:

Ինչպե՞ս է այն իրականացվում և ո՞ւմ կողմից:

ՆՊ-ի հեռացումը ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն իրականացնել: Այն իրականացնում է գինեկոլոգը, հաճախ` դաշտանի առաջին օրերին:

Ե՞րբ կատարել հիստերոսկոպիա:

Եթե պարույրի կառուցվածքը փոխված չէ, այն հեշտ է հեռացնելը՝ ընդամենը քաշելով կապրոնե թելը: Եթե դա հնարավոր չէ, կատարվում է հիստերոսկոպիա:

Ներարգանդային պարույրը հեռացնելուց հետո հնարավո՞ր է հղիություն:

ՆՊ-ը չի ազդում հետագայում կնոջ հղիանալու հնարավորության վրա, իհարկե, եթե պահպանվել են բժշկի կողմից հրահանգները և կանոնավոր հսկվել են բժշկի կողմից:
ՆՊ ազդեցության սկզբունքը հիմնված է մետաղական թելերի օգտագործման վրա, որը կասեցնում է արգանդում սպերմատազոիդների շարժունակությունը, ձվաբջջի ամրացումը արգանդի պատին և չի ազդում կնոջ ֆերտիլ ցիկլի վրա: Այդ պատճառով պարույրի հեռացումից հետո կնոջ օրգանիզմը շարունակում է իր նորմալ գործունեությունը, ներառյալ` վերարտադրողականը:

ՆՊ-ի հեռացումից հետո հղիությունը կարող է լինել արդեն առաջին իսկ ամսում: Սակայն բժշկական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկալի հղիությունն ընթանում է առանց բարդությունների, եթե բեղմնավորումն իրականանում է պարույրը հանելուց 3-6 ամիս  անց: Այդ պատճառով բեղմնավորման համար բժշկի կողմից խորհուրդ է տրվում պարույրը հանելուց հետո սպասել 3-4 ամիս:


 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը