Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Ռեզուս գործոնը հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ

Ռեզուս գործոնը հղիության ժամանակ. հարցազրույց մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Բադալյանի հետ

2020 Մար 25, Չորեքշաբթի

Ի՞նչ է ռեզուս գործոնը:
Ռեզուս գործոնն անմիջական կապ ունի մարդու արյան մաս կազմող էրիթրոցիտների՝ արյան կարմիր գնդիկների հետ։ Նրանց կազմում որոշակի սպիտակուցի առկայությունը, որը պայմանականորեն R տառով է նշվում, կամ դրա բացակայությունը խոսում է ռեզուս դրական կամ բացասական գործոնի մասին:

Սպիտակուցի առկայությունը կամ բացակայությունը:
Ըստ վիճակագրական տվյալների, բնակչության 15 տոկոսը ռեզուս բացասական է, այսինքն նրանց էրիթրոցիտները չեն պարունակում R սպիտակուցը:

Ի՞նչ է մոր և երեխայի ռեզուս հակադրությունը:
Հղիության ժամանակ ռեզուս հակադրությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ ռեզուս բացասական կանայք ամուսնանում են ռեզուս դրական տղամարդու հետ: Նման դեպքում առկա է 60 տոկոս հավանականություն, որ երեխան կծնվի ռեզուս դրական, որի պարագայում հնարավոր է երեխայի արյան կարմիր գնդիկները հայտնվեն մոր արյան մեջ` առաջացնելով իմունիզացիա երեխայի ռեզուս դրական արյան նկատմամբ: Սա բերում է երեխայի էրիթրոցիտների քայքայման` բերելով բազում բարդություններ՝ սակավարյունություն, լյարդի, փայծաղի մեծացում, ընդհուպ` մահ:
Եթե և՛ կինը, և՛ ամուսինն ունեն բացասական ռեզուս գործոն, որևէ վտանգ չի սպառնում պտղին, որովհետև երեխան նույնպես ծնվում է ռեզուս բացասական արյամբ:

Ո՞րն է վտանգավոր շեմը:
Բոլոր ռեզուս բացասական հղիությունների գրանցման ժամանակ յուրաքանչյուր ամիս արյան մեջ որոշվում է հակամարմինների առկայությունը և տիտրը: Հակամարմինները կարող են բարձրանալ մինչև  1:2, 1:4, 1:8, 1:16, 1:32 հարաբերակցությունների: Եվ, բնականաբար, որքան այդ հարաբերակցությունը փոքր է, այնքան պտղին վնասելու հավանականությունը մեծ է: Վտանգ չի ներկայացնում միայն զերոյական տիտրը:
Շատ դեպքերում, երբ տիտրը բարձրանում է և հետազոտությամբ պարզվում է, որ պտղի մոտ արդեն առկա է փայծաղի, լյարդի մեծացում, հարկ է լինում կազմակերպել վաղաժամ ծննդալուծում` կանխելու հետագա վտանգը: Դա հնարավոր է, երբ հղիությունը մոտ է վաղաժամ կամ ծննդաբերության ժամկետին, այսինքն 28-30 շաբաթականից ավելի է, և կարելի է երեխայի համար պայքարել:

Պտղի վիճակից ելնելով, երբեմն, երբ տիտրը խիստ բարձր է, և պտղի մոտ անդառնալի փոփոխություններ կան, հարկ է լինում ընդհատել հղիությունը: Երբեմն կարող է գրանցվել պտղի ներարգանդային մահ:

Դեր ունի՞, արդյոք, հղիությունների քանակը:
Եթե արդեն առկա է կոնֆլիկտ,  առաջին հղիությունները հիմնականում բարվոք են անցնում, որովհետև դեռ պտղի արյունը չի հայտնվել մոր արյան մեջ: Առաջին եռամսյակում դրա հավանականության տոկոսն ընդամենը 3 է: Երկրորդ եռամսյակում՝ այդ տոկոսն 15 է, երրորդում՝ 48: Երկրորդ  և հետագա հղիությունների ժամանակ առաջացած հակամարմինները կարող են խիստ վնասել պտղին: Բարձր տիտրի դեպքում նոր հղիություն ցանկալի չէ:

Ինչպե՞ս կանխարգելել:
Կանխարգելումը հիմնականում հակառեզուսային իմունոգլոբուլինի ներարկումն է: Ծննդաբերությունից հետո 72 ժամվա ընթացքում կատարվում է անտիռեզուս իմունոգլոբուլինների ներարկումը, որոնք  կապվում են մոր արյան մեջ եղած դրական պտղի էրիթրոցիտների հետ և կանխում են  իմունիզացիայի առաջացումը: Այս գործընթացը կատարվում է ո՛չ միայն ծննդաբերություններից հետո, այլ  նաև վիժումներից հետո: Եթե մինչև 5 շաբաթական ժամկետը դա չի կատարվել, ապա դրանից հետո, անգամ արտարգանդային հղիությունների ժամանակ, ճիշտ կլինի 72 ժամվա ընթացքում անպայման հակառեզուսային իմունոգլոբուլին ներարկել, որպեսզի հետագա հղիությունների ժամանակ խնդիր չառաջանա:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը