Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սաղմի սառեցում և պահպանում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ

Սաղմի սառեցում և պահպանում. հարցազրույց բժիշկ-վերատադրողաբան, սաղմնաբան Անժելա Հարությունյանի հետ

2020 Դեկ 24, Հինգշաբթի

Ի՞նչ է էմբրիոնի կրիոկոնսերվացիան:
Էմբրիոնի կրիոկոնսերվացիան արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) միջոցով ստացված էմբրիոնների սառեցումը և պահպանումն է, որոնք ապասառեցումից հետո, եթե մնում են կենսունակ, օգտագործվում են հետագա սաղմի տեղադրումների ժամանակ:

Ե՞րբ է կատարվում սաղմի սառեցումը:
Էմբրիոնների սառեցումը կարևոր է այն զույգերի համար, որոնք էմբրիոնի թարմ տեղադրումից հետո ունենում են քանակով շատ կենսունակ էմբրիոններ, որոնք ենթարկվում են կրիոկոնսերվացիայի՝ հնարավորություն տալով դրանք օգտագործել հետագայում: Այդ պատճառով մնացած էմբրիոնները ենթարկվում են կրիոկոնսերվացիայի, և, հղիություն չգրանցվելու դեպքում, հետագայում սաղմերի ապասառեցումից հետո պացիենտին կրկին կատարվում է սաղմի տեղադրում: Դա հնարավորություն է տալիս կրկնակի և ավելի անգամ փորձեր կատարել` հղիանալու նպատակով:

Սաղմերի կրիոկոնսերվացիան կարևորություն ունի նաև այն դեպքում, երբ այդ ցիկլում կնոջ օրգանիզմը դեռևս պատրաստ չէ հղիության: Ինչպես հայտնի է, էմբրիոնների որակը շատ կարևոր է հղիության և նրա հետագա զարգացման համար, սակայն ոչ պակաս կարևոր է նաև արգանդի լորձաթաղանթի վիճակը, արդյո՞ք այն պատրաստ է այդ ցիկլում ընդունել տվյալ էմբրիոնին (սաղմի իմպլանտացիայի կատարման): Այդ պատճառով, եթե արգանդում լինում են ձևաբանական փոփոխություններ (օրինակ` արգանդի միոմա, պոլիպ), որոնք կարող են առաջացնել արգանդի խոռոչի ձևախախտումներ, կարելի է սառեցնել էմբրիոնները և կնոջ մոտ խնդիրները վերացնելուց հետո (միոմայի, պոլիպի հեռացում), երբ լորձաթաղանթն արդեն պատրաստ լինի էմբրիոնի տեղադրմանը, կատարել ապասառեցում ու էմբրիոնի տեղադրում:

Ինչի՞ց է կախված արգանդի լորձաթաղանթի պատրաստ լինելը:
Հաճախ լինում են դեպքեր, երբ տվյալ ցիկլում լորձաթաղանթը եռաշերտ չէ, այսինքն, անհամասեռ է և նրա հաստությունը չի համապատասխանում տեղադրման պատուհանի համար: 8 մմ-ից պակաս հաստությամբ լորձաթաղանթը համարվում է ոչ նպատակահարմար` էբրիոնի իմպլանտացիայի համար: Արդյունավետության տոկոսային հավանականությունը կտրուկ իջնում է: Այդ պատճառով գործընթացը կատարվում է բժիշկ-վերարտադրողաբանների հսկողությամբ՝ ամբողջ ցիկլի ընթացքում, և միայն լորձաթաղանթը պատրաստ լինելու դեպքում է էմբրիոնը տեղադրվում:
Սաղմի սառեցման ի՞նչ այլ պատճառներ կարող են լինել:

Կրիոկոնսերվացիան կարևոր է նաև այն էմբրիոնների համար, որոնք նախապես անցնում են նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորում: Երբ կատարվում է էմբրիոնի տրոֆէկտոդերմայի բիոփսիա, մոտավորապես 2 շաբաթ անհրաժեշտ է, որպեսզի այդ գենետիկ հետազոտության արդյունքները հայտնի դառնան, իսկ, քանի որ էմբրիոնն այդքան երկար ինկուբացիոն պայմաններում պահել չի կարելի, այն սառեցվում է:  Թեստավորում անցնելուց հետո էմբրիոններից ընտրվում է լավագույնը, ապասառեցվում և հետո միայն տեղադրվում հաջորդ ցիկլում:

Որքա՞ն ժամանակ կարելի է պահել սառեցված սաղմը և ինչպե՞ս է այն պահպանվում:
Այն կարելի է պահել երկար, սակայն պահպանվում է այնքան, որքան պետք է տվյալ իրավիճակում:

Ցանկացած կենսանյութ պահվում է հատուկ կրիոդյուառներում, ազոտի մեջ:

Որքանո՞վ է ապասառեցումից հետո պահպանվում սաղմի կենսունակությունը:
Սաղմի կենսունակությունը ապասառեցումից հետո պահպանվում է 90 տոկոսով: էմբրիոնները հիմնականում վերականգնվում են:

Որքանո՞վ է կարևորվում սաղմի կրիոկոնսերվացիայի դեպքում տարիքը և կոնկրետ ժամանակահատվածը:
Սաղմի սառեցումը հաճախ կատարվում է վերարտադրողական խնդիրների ժամանակ: Կրիոկոնսերվացիան նպատակահարմար է կատարել մինչև 35 տարեկան պացիենտների մոտ՝ գենետիկ խնդիրներից խուսափելու նպատակով: 35-ից բարձր տարիքում 3-4 անգամ ավելանում է գենետիկ անոմալիաներով էմբրիոնների ստացման վտանգը, որը կարող է բերել թե՛ հղիություն չգրանցվելուն, թե՛ հղիության զարգացման խախտման և, ամենավտանգավորը, պտղի զարգացման արատների:

Ինչպիսի՞ն է սաղմի տեղադրման արդյունավետությունը:
Աշխարհում, ԱՄԲ ասպարեզում, մեծ նախապատվություն են տալիս կրիոկոնսերվացիային: Այդ պատճառով ներկայում, շատ դեպքերում, հենց տվյալ ցիկլում թարմ սաղմը չի տեղադրվում, այլ կատարվում է էմբրիոնների կրիոկոնսերվացիա, և հետագայում էմբրիոնը տեղադրվում է պացիենտին լիարժեք նախապատրաստումից հետո: Սառեցնում են էմբրիոնները, և կնոջ արգանդի էնդոմետրիումի համար ամենանպաստավոր ժամանակաշրջանում ընտրվում է տեղադրման պատուհանը, կատարվում է էմբրիոնի ապասառեցում և տեղադրում:

Սաղմերի ապասառեցումը 90 տոկոս արդյունավետություն ունի, այսինքն, հալեցումից հետո էմբրիոնները 90 տոկոսով վերականգնվում են:

Կա՞ սաղմի ընտրման հատուկ մոտեցում` գենետիկ հիվանդություն ունեցողների համար:
Եթե անհատն ունի գենետիկ հիվանդություն, կամ արտահայտված գենետիկ հիվանդությունների ժառանգականություն, սակայն ցանկանում է ունենալ առողջ երեխա, հետագայում ստացված էմբրիոններն անցնում են գենետիկ հետազոտություն, և ընտրվում են գենետիկորեն առողջ էմբրիոնները, հետո միայն կատարվում է էմբրիոնի տեղադրում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը