Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | ՈՒՁՀ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Նելլի Հովհաննիսյանը

ՈՒՁՀ. հաճախ տրվող հարցերին պատասխանում է Նելլի Հովհաննիսյանը

2021 Հուլ 30, Ուրբաթ

1. Հղիության ժամանակ ՈՒՁՀ-ն անվտա՞նգ է պտղի համար:

Ուլտրաձայային հետազոտությունը՝ հատկապես նորագույն սարքերով, համարվում է անվտանգ, որովհետև ուլտրաձայնի մեխանիկական և թերմիկ ազդեցությունները չնչին են:

2. Ի՞նչ հակացուցումներ կան:

ՈՒՁ հետազոտության հակացուցումներից է մարմնի բարձր ջերմությունը, այլ հակացուցումներ գրեթե չունի:

3. Ե՞րբ կատարել առաջին ՈՒՁՀ-ն:

Եթե հղին գանգատ չունի, առաջին ՈՒՁՀ-ն իրականացվում է 12-13 շաբաթականում` առաջին սքրինինգ հետ միասին: Ձգձգված անամնեզի, առկա խնդիրների դեպքում (արյունային արտադրություն, ցավեր) հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի ուշացումից  7-10 օր անց:

4. Որքա՞ն հաճախ և քանի՞ անգամ կարելի է ՈՒՁՀ կատարել հղիության ընթացքում:

Հայաստանում պարտադիրէ համարվում հղիության ընթացքում երեքանգամյա ՈՒՁ հետազոտությունը: Ընդհանու առմամբ, ՈՒՁՀ կարելի է կատարել որքան անհրաժեշտ լինի:

5. Ի՞նչ է 3D և 4D ՈՒՁՀ-ն:

3D ՈՒՁՀ-ն պտղի տարածական, եռաչափ պատկերի հետազոտությունն է, իսկ 4D ՈՒՁՀ-ն պտղի տարածական եռաչափ պատկերն է` ժամանակի, շարժման ընթացքում:

6. Կարելի՞ է մանկաբարձական ՈՒՁՀ-ն տեսագրել:

Եթե հղին ցանկություն է հայտնում, ՈՒՁ հետազոտւթյունը տեսագրվում է և տրամադրվում:

7. Ինչպե՞ս պատրաստվել ՈՒՁ հետազոտության:

Եթե կինն ապրում է սեռական կյանքով, ՈՒՁ հետազոտւթյունը կատարվում է դատարկ միզապարկով, ցանկալի է, որ աղիները ևս դատարկ լինեն, իսկ եթե հետազոտվողը օրիորդ է՝ միզապարկը պետք է լցված լինի:

8. Որքա՞ն է տևում ՈՒՁՀ-ն:

ՈՒՁ հետազոտության տևողությունը կախված է բուժառուի մոտ առկա խնդրից. Այն կարող է տևել 10 րոպեից մինչև 40-50 րոպե: Եթե ամեն ինչ նորմալ է ընթանում, ընդամենը պետք է չափել արգանդի, ձվարանների, ֆոլիկուլի չափերը, ինչ տևում է շատ կարճ: Որևէ խնդրի առկայության դեպքում հարկ է մանրամասն հետազոտել. Այս դեպքում, բնականաբար, հետազոտման տևողությունը երկարում է:

9. Ի՞նչ գանգատների դեպքում դիմել ոչ պլանային ՈՒՁ հետազոտության:

Եթե հղիի մոտ առկա են ցավեր, արյունային արտադրություն, վիճակի հանկարծակի փոփոխություն (պտղի խաղը չի զգացվում և այլն), պետք է շտապ ՈՒՁ հետազոտություն կատարել:

10. Հղիության ո՞ր շաբաթից հղին պետք է հաշվառվի մանկաբարձի կողմից:

Ընդունված է հաշվառման կանգնել, երբ արդեն հետազոտությամբ տեսանելի է սաղմի սրտի աշխատանքը: Ամենաբարենպաստ ժամկետը 12-13 շաբաթականն է, երբ միաժամանակ կատարվում է նաև առաջին սքրինինգը, որպեսզի առավել պարզ լինի պտղի լիարժեք զարգացումը:

11. Ի՞նչ է սքրինինգը

Սքրինինգը պտղի առողջական վիճակի գնահատման համար հետազոտությունների կոմպլեքս է: Կան ընդունված նորմատիվներ՝ օձիքային տարածություն, քթոսկր, սիրտ, երակային ծորանի հետազոտություն, որոնք համադրվում են կենսաքիմիական հետազոտությունների արդյունքների հետ և տրվում է եզրակացություն` քրոմոսոմային արատների հնարավորության աստիճանի մասին:

12. Ե՞րբ է հնարավոր առաջին անգամ լսել սրտի աշխատանքը:

Ժամանակակից սարքերի շնորհիվ, տրանսվագինալ հետազոտությամբ, 5 շաբաթականից արդեն հնարավոր է լսել պտղի սրտի աշխատանքը, իսկ տրանսաբդոմինալ տարբերակով` 6 շաբաթականից:

13. Ո՞ր շաբաթականից կարելի է հղիին տրամադրել պտղի նկարը:

Սաղմը ձևավորվում է 6-7 շաբաթականից և այդ ժամանակից սկսած մինչև ծննդաբերության օրը կարելի է հղիին տրամադրել պտղի նկարը: Գոյություն ունի առավել արդյունավետ ժամկետ՝ 25-26 շաբաթականից սկսած, երբ դիմագծերն արդեն ձևավորվում են և պատկերն ավելի լավ է ստացվում: Պտղի նկարը հղիին տրվում է, երբ նա ցանկություն է հայտնում այն ունենալ:  Սովորաբար, հղիները գրեթե ամեն ՈՒՁ հետազոտության ժամանակ ցանկանում են ունենալ նկարը, բայց պատկերը միշտ չէ, որ հաջող է ստացվում, և հղին ինքն է հրաժարվում նկարից:

14. Նախքան ծննդաբերությունը ՈՒՁՀ -ն անհրաժեշտությո՞ւն է:

Ծննդաբերությունից առաջ ՈՒՁ հետազոտությունը պարտադիր չէ, որովհետև այդ ժամանակ երեխայի գլուխն արդեն շատ ցածր է տեղակայված և մանրամասն հետազոտություն հնարավոր չէ իրականացնել: Դրանից զատ, այդ ժամանակ արդեն ՈՒՁՀ կարիք չի լինում: ՈՒՁՀ կատարվում է միայն հատուկ ցուցումների դեպքում:


+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը