Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նորածնի սնուցումը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Նորածնի սնուցումը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

2021 Նոյ 08, Երկուշաբթի

Խոսենք կրծքով կերակրելու առավելությունների մասին:

Կրծքով սնուցման առավելություններն են.

•    իմունաբանական (պաշտպանում է նորածնին վարակներից),
•    հակաալերգիկ,
•    դյուրամարս է և բավարարում է նորածնի օրգանիզմի բոլոր պահանջները,
•    հոգեբանական` ձևավորվում է մոր և նորածնի կապը,
•    նպաստում է արգանդի կծկմանը,
•    անվճար է,
•    որոշ չափով հակաբեղմնավորիչ  մեթոդ է:

Ինչպիսի՞ն է նորածնի կերակրման ռեժիմը:

Երեխան պետք է կերակրվի ըստ պահանջի՝ առնվազն ութ անգամ 24 ժամվա ընթացքում՝ և´ ցերեկը, և´ գիշերը: Գիշերային կերակրումները ևս շատ կարևոր են, քանի որ կաթնարտադրությանը նպաստող հորմոն պրոլակտինն ավելի մեծ քանակությամբ արտադրվում է գիշերային կերակրումների ընթացքում:

Փոքրիկին պետք է մոտեցնել կրծքին, երբ կան քաղցի նշաններ` բաց բերան, կուրծք փնտրելու շարժումներ, անհանգստություն:

Կերակրումը պետք է դադարեցնել, երբ երեխան այլևս չի ցանկանում ուտել: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ անհրաժեշտ է նրան մոտեցնել նախորդ կերակրմանը չօգտագործված կրծքին, իսկ մեկ կերակրման ընթացքում շարունակել կերակրել նույն կրծքով՝ մինչև նրա դատարկվելը, որպեսզի երեխան ստանա նաև ճարպերով ավելի հարուստ հետին կաթը: Կարիք չկա որևէ լրացուցիչ հեղուկներով զբաղեցնել փոքրիկի ստամոքսում կաթի համար նախատեսված տարածքը, այդ թվում՝ ջրով և արհեստական կաթնախառնուրդով:

Ինչպե՞ս հասկանալ սննդի անբավարարությունը:

Նորածնի սնուցման անբավարարության մասին կարելի է պարզել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ նշաններով: Օբյեկտիվ են համարվում,  եթե երեխան երկու շաբաթականում դեռ չի վերականգնել ծնված քաշը, իսկ մարմնի զանգվածի ավելացումը մեկ ամսում է 500 գրամից պակաս է:

Անբավարար սնուցման սուբյեկտիվ նշաններն են՝ հաճախակի և տևական կերակրման պահանջը, լացը, անհանգստությունը, որոնք պահպանվում են կերակրումից հետո, պինդ կղանքը և քանակի պակասելը, մեզի քիչ հաճախականությունը (6 անգամից պակաս), սուր հոտը, մուգ դեղին գույնը, ծննդատանը գտնվելու ընթացքում ծնված քաշի 10%-ից ավելի  կորուստը:

Ինչպե՞ս կարգավորել սննդի անբավարարությունը:

Հիշատակած նշանների առկայությունը պայմանավորված է կերակրման հետ կապված տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ է շտկել դրանք, եթե պայմանավորված է անբավարար կաթնարտադրությամբ, պետք է մայրիկին խորհուրդ տալ կթելու միջոցով նույնպես խթանել կաթնարտադրությունը:

Օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում միայն կարելի է խորհուրդ տալ արհեստական կաթնախառնուրդով լրացնել կերակրումները:

Եթե երեխան կերակրվում է կրծքի կթած կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով, այն պետք է լինի մարմնի ջերմաստիճանին համապատասխան:

Որքանով է նպատակահարմար ծծակի օգտագործումը:

Ծծելը, բացի կերակրվելուց, նաև հանգստացնող միջոց է երեխայի համար: Սակայն ծծակը և կուծքը ծծելու մեխանիզմները տարբերվում են, և, քանի դեռ երեխան չի սովորել ճիշտ կուրծք ուտել, ցանկալի է հետաձգել ծծակի կիրառումը:

 

Ծծակով հանգստացնելու պարագայում անգամ պետք է այն տրվի կարճ ժամանակով, իսկ քնած ժամանակ, առհասարակ, կարիք չկա ծծակը թողնել երեխայի բերանում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը