Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սակավարյունությունը հղիների մոտ. հարցազրույց մանկաբարձ –գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

Սակավարյունությունը հղիների մոտ. հարցազրույց մանկաբարձ –գինեկոլոգ Արմինե Դումանյանի հետ

2022 Ապր 15, Ուրբաթ

Սակավարյունությունը (անեմիա) ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է արյան կարմիր բջիջների՝ էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակի նվազմամբ։ Հղիների 35-76%-ի մոտ ախտորոշվում է որևէ տեսակի սակավարյունություն։

Սակավարյունության ի՞նչ տեսակներ կան:

Դրանք կարող են լինել ժառանգական, օրինակ՝ թալասեմիան, մանգաղաբջջային սակավարյունությունը, և ձեռքբերովի, որոնք կարող են առկա լինել նախքան հղիությունը կամ զարգանալ հղիության ընթացքում։

Հղիների մոտ ամենահաճախ հանդիպողը երկաթպակասորդային սակավարյունությունն է, կարող են հանդիպել նաև ֆոլաթթու-պակասորդային, հեմոլիտիկ, ապլաստիկ սակավարյունություններ և այլն։

Ըստ հեմոգլոբինի ցուցանիշի` տարբերում են սակավարյունության երեք աստիճան։ Թեթև աստիճանի ժամանակ հեմոգլոբինն արյան մեջ 110գ/լ-ից ցածր է, միջին աստիճանի ժամանակ՝ 90գ/լ-ից ցածր, ծանր աստիճանի դեպքում՝ 70գ/լ-ից ցածր։

Որո՞նք են պատճառները:

Հղիության ժամանակ սակավարյունություն զարգանում է շրջանառվող արյան պլազմայի և էրիթրոցիտների անհավասար ավելացման պատճառով, որի հետևանքով արյան մեջ պակասում է էրիթրոցիտների և հեմոգլոբինի քանակը։ Երկաթպակասորդային սակավարյունության ժամանակ հեմոգլոբինի և էրիթրոցիտների նվազումն օրգանիզմում պայմանավորված է երկաթի պակասով։ Երկաթի պակասը կարող է զարգանալ արյան կորստի  (արյունահոսություններ), ստամոքս-աղիքային համակարգում խնդիրների հետևանքով առաջացած երկաթի յուրացման խանգարումների, ոչ լիարժեք սննդակարգի հետևանքով, երբ օրգանիզմը չի ստանում երկաթը յուրացնելու համար անհրաժեշտ միկրոէլեմենտներ և վիտամիններ:

Բոլոր պատճառները փոխկապակցված են միմյանց հետ, և արդյունքում՝ զարգացած երկաթ պակասորդային սակավարյունությունը 40% հղիների մոտ հանգեցնում է հեստոզների առաջացման։

Ինչպե՞ս է արտահայտվում սակավարյունությունը:

Կլինիկորեն արտահայտվում է թուլությամբ, հոգնածությամբ, քնկոտությամբ, գլխապտույտներով, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատությամբ, սրտխփոցով, հևոցով, կարող են լինել նաև ուշագնացություններ։ Երկաթպակասորդային սակավարյունությանը բնորոշ է նաև եղունգների փխրունությունը, մազաթափությունը, կլման ակտի խանգարումները` չոր սնունդ ընդունելիս։

Ի՞նչ վտանգներով է հղի սակավարյունությունը հղիների մոտ:

Սակավարյունությունը կարող է հանգեցնել հեստոզների, պիելոնեֆրիտների զարգացման, ընկերքի ոչ լիարժեքության, արյունահոսությունների բարձր ռիսկի, վիժումների, վաղաժամ ծննդաբերության, պտղի հիպոտրոֆիայի, հիպօքսիայի, մահացած պտղի, նորածնի ցածր քաշի և այլն։

Ինչպե՞ս է ախտորոշվում սակավարյունությունը:

Ախտորոշման հիմքում կլինիկական և լաբորատոր տվյալներն են. մասնավորապես` հեմոգլոբինի, էրիթրոցիտների, հեմատոկրիտի, երկաթի, ֆերիտինի նվազումը։

Բուժման ինչպիսի՞ մոտեցումներ կան:

Անհրաժեշտ է հետևել ճիշտ սննդակարգի, ստանալ վիտամինաթերապիա։ Դեղորայքային բուժումը կախված է սակավարյունության տեսակից։ Հատկապես երկաթպակասորդային սակավարյունության ժամանակ նշանակվում են երկաթ պարունակող դեղեր։ Թեթև և առավելապես միջին աստիճանի դեպքում դրանք նշանակվում են հաբերի տեսքով, ծանր դեպքերի ժամանակ հղիներն ուղեգրվում են արյունաբանական կենտրոն, որտեղ ստացիոնար պայմաններում ստանում են պարենտերալ բուժում, անհրաժեշտության դեպքում՝ արյան փոխներարկում։

Սակավարյունության դեպքում կանխարգելիչ միջոցառումները, վաղ հայտնաբերումը և ճիշտ նշանակված բուժումը կանխում են ծանր դեպքերի զարգացումը։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը