Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Թութքը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան

Թութքը հղիության ընթացքում. մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Խանամիրյան

2022 Օգս 24, Չորեքշաբթի

Հղիությունը նպաստո՞ւմ է արդյոք թութքի առաջացմանը:
Թութքը անոթային հիվանդություն է՝ ուղիղ աղու, անոթների, թութքային հանգույցների լայնացում: Հղիության ընթացքում այդ խնդիրը առաջանում կամ սրվում է հղի կնոջ օրգանիզմում անխուսափելիորեն տեղի ունեցող ֆիզիոլոգիական փոփոխությունների, սխալ սննդակարգի, նստակյաց կյանքի, քրոնիկ փորկապության, հղիության ժամկետի մեծացմանը զուգահեռ։

Ինչպե՞ս պետք է կանխարգելել թութքի առաջացումը։
Եթե արդեն առկա է խնդիրը, այն պետք է կանխարգելվի: Դրա առաջին պայմանը՝ նպաստող գործոնները բացառելը կամ գոնե նվազեցնելն է: Անհրաժեշտ է ակտիվ կյանք վարել՝ շատ քայլել, մարզվել, օգտագործել հնարավորինս առողջ, անվտանգ սնունդ:

Եթե կա փորկապություն, պետք է պայքարել դրա դեմ առողջ ապրելակերպով, ճիշտ սննդակարգով, բավարար չափով հեղուկներ խմելով, բջջանքով (ցելուլոզա) հարուստ սննդի (մրգեր, բանջարեղեն, ամբողջահատիկ ցորեն, լոբազգիներ, ընկույզ, ընդեղեն, սերմեր և այլն) օգտագործմամբ՝ հրաժարվելով արագ սննդից և գազավորված ըմպելիքներից։

Աղիների գործելուց հետո պետք է օգտագործել զուգարանի փափուկ թուղթ, ոչ գրգռիչ, չեզոք օճառներ, իսկ հետանցքի քորի դեպքում պետք է նուշի կամ չիչխանի յուղով մշակում կատարել:

Ամեն դեպքում պարտադիր պետք է դիմել նաև համապատասխան բժշկի՝ պրոկտոլոգի:

Որո՞նք են թութքի այն ախտանշանները, որոնց ժամանակ արդեն պետք է դիմել մասնագետի։
Մասնագետին պետք է դիմել հետևյալ ախտանիշների դեպքում՝ աղիների գործելու ժամանակ սուր ցավ, այրոց, քոր, ուղիղ աղու վրա ճնշման զգացողություն, արյունահոսություն։

Ինչպե՞ս է իրականացվում թութքի բուժումը, և արդյո՞ք բուժական բոլոր միջոցներն անվտանգ են հղիության ընթացքում։
Թութքի նախնական շրջանում նախապատվությունը տրվում է տեղային ազդեցության միջոցներին. համապատասխան մասնագետի ցուցումներով նշանակվում են գելեր, մոմիկներ, քսուքներ, որոնք, ամրացնելով անոթի պատերը, բարելավելով արյան հոսքը, մեղմացնում են վիճակը։ Եթե արդեն լուրջ բուժում պահանջող վիճակ է, ապա անհրաժեշտության դեպքում իրականացվում է վիրաբուժական միջամտություն:

Ապագա մայրիկները պետք է հիշեն, որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ. կան դեղամիջոցներ, որոնց ընդունումը ցանկալի չէ հղիության և կերակրման շրջանում:

Տարբերություն կա՞ մինչև հղիությունը առաջացած և հղիության ընթացքում զարգացած թութքերի միջև։
Ավելի լուրջ են այն դեպքերը, երբ մինչև հղիությունը թութքն արդեն զարգացել է: Նման դեպքերում հղիությունն ավելի է բարդացնում վիճակը: Կամ երբեմն կինը տեղյակ չի լինում առկա թութքի մասին, և այն սկսում է ավելի արտահայտվել հղիության ընթացքում:

Սակայն հղիության ժամանակ առաջացող թութքը ևս երբեմն կարող է շատ բարդ ընթանալ՝ թրոմբոզով, արյունահոսությամբ, վարակով և այլն:

Հղիությունների քանակը նպաստո՞ւմ է թութքի ավելի ծանր ընթացքին։
Տարբերություն չկա, թե կնոջ որերորդ հղիությունն է. եթե խնդիրը կա, ամեն հաջորդ հղիության պլանավորումից առաջ պետք է առկա թութքի համար մասնագետի մոտ համապատասխան բուժում անցնել:

Ծննդաբերությունը թութքի առկայության դեպքում։
Ծննդաբերության ժամանակ թութքը կարող է մի փոքր ավելի շատ արտահայտվել: Այդ պատճառով այն անհրաժեշտ է տեխնիկապես այնպես վարել, որ խնդիրներ չլինեն:

Հետծննդյան շրջանում նույնպես այդպիսի հղին ուշադրության կենտրոնում է լինում:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը