Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան

Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան

2022 Դեկ 28, Չորեքշաբթի

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սքրինինգ հետազոտություն:

Կոնքազդրային հոդի սքրինինգի արդյունքում հայտնաբերվում է կոնքազդրային հոդի զարգացման այնպիսի անկանոնություն, որը դիտվում է երեխաների կյանքի առաջին ամիսներին, և համապատասխան միջոցներ կիրառելիս, որպես կանոն, չի վերածվում ազդրի հոդախախտի։ Եթե նախկինում այն կոչվում էր բնածին հոդախախտ, ապա հիմա ամբողջ աշխարհում ընդունված է այն անվանել զարգացող հոդախախտ: Կան երեխաներ, ովքեր ծնվում են առանց հոդախախտի, բայց թույլ զարգացած կոնքազդրային հոդով, և եթե երեխային ճիշտ չխնամեն, այդ ոչ ճիշտ զարգացած հոդը կարող է վերածվել հոդախախտի:

Ե՞րբ և ինչպե՞ս է այն իրականացվում
Կոնքազդրային հոդի սքրինինգը կոնքազդրային հոդի սոնոգրաֆիան է, որի արդյունքում հայտնաբերվում են նորածինների մոտ կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրները:

Ցանկալի է այն իրականացնել մինչև 3 ամսական հասակը:

Ի՞նչ նպատակ է հետապնդում
Կոնքազդրային հոդի դիսպլազիան բավականին հաճախ է հանդիպում՝ 1000 երեխայից 6 կամ 7 երեխայի մոտ: Հետազոտության նպատակն է հայտնաբերել այդ երեխաներին, ուղեգրել նեղ մասնագետի մոտ հետագա դինամիկ հսկողության և բուժման նպատակով:

Որո՞նք են կոնքազդրային հոդի դիսպլազիայի ռիսկի գործոնները
Հոդախախտի առաջացման հստակ պատճառը բժշկագիտության համար մինչ օրս  մնում է անհայտ: Այն դրսևորվում է կոնքազդրային հոդերի անհամաչափությամբ: Ձախ հոդի հոդախախտը հանդիպում է մի քանի անգամ ավելի հաճախ (60 %), քան աջակողմյան կամ երկկողմանի հոդախախտը (յուրաքանչյուրը՝ 20 %):

Կան կոնքազդրային հոդի դիսպլազիայի զարգացման տարբեր ռիսկի գործոններ, որոնք կարևոր է իմանալ`

  • Ժառանգական նախատրամադրվածություն (հիվանդության կրկնման ռիսկը ընտանիքի մյուս երեխաների մոտ 20 % )
  • Սեռ (իգական) գրանցված դեպքերի 80 %
  • Կապանային գերձգելիություն
  • Կոնքային առաջադրություն
  • Առաջնածին երեխա
  • Այլ բնածին արատների առկայություն
  • Հետծննդյան խնամքի սխալներ (բարուրելը)
  • Ինչպե՞ս վարվել, երբ երեխայի մոտ ախտորոշվել է կոնքազդրային հոդի դիսպլազիա

Եթե կասկածներ կան, կամ երեխան ռիսկի խմբում է, պետք է դիմել մասնագետի՝ մանկական օրթոպեդի, խորհրդատվության նպատակով:

Ի՞նչ պետք է իմանան ծնողները
Վաղ շրջանում հոդախախտի վերացումն ավելի հեշտ է և մատչելի: Հոդախախտերից խուսափելու, դրանց առկայության դեպքում վաղ հայտնաբերման և լիարժեք բուժման համար անհրաժեշտ է զերծ մնալ երեխաներին բարուրելուց: Իսկ ոչ ճիշտ, անհամաչափ քայլվածքի դեպքում ծնողները պետք է դիմեն մանկական օրթոպեդի:

Որքանո՞վ է հնարավոր շտկել առկա խնդիրը
Եթե ծնողները հետևողական են և կատարում են բժշկի բոլոր խորհուրդները, ապա խնդիրը լիարժեք լուծվող է:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը