Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Սրտի բնածին կրիտիկական արատների սքրինինգ. նեոնատոլոգ Ռուզաննա Պողոսյան

Սրտի բնածին կրիտիկական արատների սքրինինգ. նեոնատոլոգ Ռուզաննա Պողոսյան

2023 Հուն 26, Հինգշաբթի

Ե՞րբ է իրականացվում սրտի կրիտիկական արատների սքրինինգը և ի՞նչ հետազոտություններ է իր մեջ ներառում: Ինչպե՞ս է կատարվում սքրինինգը և քանի անգամ.

Սրտի բնածին կրիտիկական արատների /ՍԲԿԱ/ սքրինինգը պետք է իրականացվի շուրջ 24 – ժամյա հասակում: Դա ոչ ինվազիվ հետազոտություն է, որն իրականացվում է պուլսօքսիմետրի միջոցով, չափվում է SpO 2 աջ ձեռքին (պրեդուկտալ- մինչզարկերակային ծորանը) և ցանկացած ոտքին (պոստդուկտալ- զարկերակային ծորանից ներքև):

Պուլսօքսիմետրիայով որոշվում է սատուրացիան՝ արյան հագեցվածության աստիճանը թթվածնով:

  • Թեստը հաջողված է, եթե սատուրացիան 95 % և ավելի է աջ ձեռքին և որևէ ոտքին և դրանց միջև տարբերությունը 3% և պակաս է:
  • Թեստը համարվում է ձախողված, եթե սատուրացիան աջ ձեռքին և որևէ ոտքին 89% է և ցածր: Երեխան տեղափոխվում է նորածնային բաժանմունք՝ բուժման նպատակով:
  • Սատուրացիան աջ ձեռքին կամ որևէ ոտքին կազմում է 90-94 % կամ առկա է սատուրացիայի 4 % կամ ավելի տարբերություն աջ ձեռքի և որևէ ոտքի միջև:

Անհրաժեշտ է կրկնել պուլսօքսիմետրիան 1 ժամ անց: Կրկնելուց հետո թեստը համարվում է ձախողված, եթե սատուրացիան 94 % կամ ցածր է աջ ձեռքին կամ
որևէ ոտքին կամ տարբերությունը աջ ձեռքի և ոտքի միջև 4 % և ավելի է:

Անհրաժեշտ է կազմակերպել սրտաբանի խորհրդատվություն:

1 ժամ անց թեստը կրկնելուց հետո այն հաջողված է, եթե սատուրացիան 95 % և ավելի է, իսկ պրեդուկտալ և պոստդուկտալ սատուրացիաների տարբերությունը 3 % և ցածր է:

Բուժման և կանխարգելման մոտեցումները.

  • Անտենատալ ախտորոշում — պտղի սքրինինգային սոնոգրաֆիա, էխոսրտագրություն (էխոՍԳ)
  • Անհրաժեշտ է կատարել նորածնի առաջնային զննում, ընդհանուր վիճակի գնահատում, մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների գույնի, շնչառության հաճախականության հսկողություն
  • Պուլսացիայի գնահատումը ազդրային և ճառագայթային զարկերակների վրա, իսկ անհամաչափության (ասիմետրիա) դեպքում՝ զարկերակային ճնշման որոշում չորս վերջույթների վրա
  • Աուսկուլտատիվ հետազոտություն՝ սրտի զարկերի հաճախականությունը և ռիթմը, աղմուկի առկայություն, սրտի տոների ակցենտը և տրոհումը:
  • Գործիքային հետազոտություն արատը դիֆերենցելու և բուժման հետագա տակտիկան որոշելու նպատակով:
  • Վիճակի կայունացում
  • Պրոստագլանդին E նշանակման ցուցում
  • Ռեսպիրատոր օժանդակում
  • Հեմոդինամիկայի կայունացում
  • Մետաբոլիկ խանգարումների կարգավորում
  • Մյուս օրգան համակարգերի կողմից փոփոխությունների կարգավորում
  • Մասնագետների խորհրդատվություն, ներառյալ հեռավար խորհրդատվությունները
  • Կազմակերպել տեղափոխում մասնագիտացված սրտաբանական կլինիկա
  • Դուկտուսկախյալ արատների ժամանակ հեմոդինամիկան կախված է բաց զարկերակային ծորանի գործունեությունից, դրանք կազմում են ՍԲԱ 20 %, որից 50 % դեպքերում պահանջում են անհապաղ վիրաբուժական միջամտություն կյանքի առաջին ժամերի կամ օրերի ընթացքում

Որքանո՞վ են իրականացվող միջոցառումներն արդյունավետ:

Սքրինինգը բարելավել է ՍԲԿԱ վաղաժամ ախտորոշումը աշխարհի տարբեր երկրներում, սակայն միաժամանակ դիտվել են նաև կեղծ բացասական արդյունքներ, որոնց ժամանակ թեստը գնահատվել է բացասական, սակայն էխոՍԳ-ի միջոցով հայտնաբերվել է ՍԲԿԱ: Այն հիմնականում վերաբերում է աորտայի զարգացման արատներին՝ աորտայի կոարկտացիային և աորտայի աղեղի ընդհատմանը: Աորտայի կոարկտացիայի
հայտնաբերումը պուլսօքսիմետրիայի միջոցով չի գերազանցում 25 %:

Սակայն, ընդհանուր առմամբ ՍԲԿԱ վաղ սքրինինգը պուլսօքսիմետրիայի միջոցով շատ կարևոր է և տնտեսապես էֆեկտիվ: Վաղ սքրինինգը ՍԲԿԱ հայտնաբերելու պարագայում թույլ է տալիս ժամանակին կատարել համապատասխան բժշկական միջամտություն և, հետևաբար, իջեցնում է ծանր բարդությունների և մահացու ելքերի առաջացման ռիսկերը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը