Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության ներլյարդային խոլեստազ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

Հղիության ներլյարդային խոլեստազ. հարցազրույց Նոնա Ֆրոլովայի հետ

2023 Մար 20, Երկուշաբթի

Հղիության ընթացքում որքանո՞վ է հավանական խոլեստազի զարգացումը:

Հղիության ընթացքում մեծանում է ծանրաբեռնվածությունը կնոջ օրգան-համակարգերի, այդ թվում նաև լյարդի վրա: Այդ պատճառով հղիության խոլեստազը (ՀԽ) լյարդի բավականին հաճախ հանդիպող հիվանդություններից է, որը բարդացնում է հղիության ընթացքը: Այն բնորոշվում է լեղու կանգով լեղապարկում և լեղուղիներում:

Որո՞նք են խոլեստազի առաջացման պատճառները և նպաստող գործոնները:

ՀԽ առաջացումը պայմանավորված է էթնիկ, գենետիկ և էնդոկրին գործոններով:
Տարբերում են արտալյարդային և ներլյարդային խոլեստազ: Արտալյարդային խոլեստազն արտահայտվում է մեծացած արգանդի կողմից լեղապարկի մեխանիկական ճնշման հետևանքով:

Ինչպե՞ս է արտահայտվում ներլյարդային խոլեստազը:

Ներլյարդային խոլեստազը կամ հղիների իդիոպաթիկ դեղնուկը բարորակ հիվանդություն է, որի հիմնական արտահայտություններն են մաշկի քորը և դեղնությունը: Որպես օրենք, այն ի հայտ է գալիս հղիության երրորդ եռամսյակում, ավելի քիչ՝ երկրորդում և հատուկենտ դեպքերում՝ հղիության 6 շաբաթականից:

Ծննդաբերությունից 1-3 շաբաթ անց ,սովորաբար, ախտանշանները հետ են զարգանում: Ամենայն հավանականությամբ, ներլյարդային խոլեստազի պատճառ է հղիության ընթացքում հորմոնների նկատմամբ ժառանգականությամբ պայմանավորված կնոջ բարձր զգայունությունը: Հաճախ հետագա հղիությունների ժամանակ ախտանշանները կարող են նորից արտահայտվել:

Բացի դեղնությունից և մաշկի քորից հնարավոր է մեզի մգացում և կղանքի անգունացում: Ավելի ծանր դեպքերում կարող են լինել սրտխառնոց, ուտելուց հետո ծանրության զգացում, ախորժակի անկում, հնարավոր է ցավ` աջ թուլակողում, փսխում: Հղիները թույլ են զգում, դառնում են ապաթիկ, մաշկին կարող են լինել քորի հետքեր:

Ինպե՞ս է ախտորոշվում հղիության խոլեստազը:

ՀԽ ախտորոշման համար օգտագործվում են հետազոտման կլինիկալաբորատոր, գործիքային մեթոդներ. արյան ընդհանուր հետազոտություն, լյարդի գործունեության լաբորատոր հետազոտություն, կոագուլոգրամա, իրականացվում է լյարդի ՈՒՁՀ:

Ճիշտ ախտորոշման համար անհրաժեշտ է բացառել լյարդի բորբոքային հիվանդությունները, սուր ճարպային դիստրոֆիան, ուշ հեստոզը: Պտղի հնարավոր բարդությունների կանխարգելման նպատակով իրականացվում է պտղի վիճակի  դինամիկ հսկողություն (ՈՒՁՀ, դոպլեր, ՀՏ):

Ինչպե՞ս բուժել խոլեստազը:

Խոլեստազի բուժման համար կիրառվում են դեղորայքային և ոչ դեղորայքային մեթոդներ: Առաջին պարտադիր փուլը  հավասարակշռված սնունդն է՝ ճարպերի սահմանափակումով, սպիտակուցների քանակի ավելացմամբ, լիպոտրոպ մթերքով (կաթնաշոռ, հնդկաձավար, վարսակի փաթիլներ), վիտամին B-ով, ֆոլաթթվով հարուստ սննդով:

Դեղորայքային թերապիան նշանակվում է թերապևտի կողմից:

Ի՞նչ հնարավոր բարդություններ կարող են լինել:

Չնայած հիվանդությունը բարորակ ընթացք ունի, սակայն բուժման բացակայությունը կարող է լուրջ բարդություններ առաջացնել ինչպես մոր մոտ՝ հետծննդաբերական արյունահոսություն, բորբոքային հիվանդություններ, էնդոմետրիտ, այնպես էլ՝ պտղի, քանի որ վատանում է ընկերքային արյան շրջանառությունը, որը կարող է բերել պտղի սրտի ռիթմի խանգարման, ներարգանդային վարակների առաջացման, վաղաժամ ծննդաբերության, ծանր դեպքերում՝ պտղի ներարգանդային մահվան:

Խոլեստազով կանանց անհրաժեշտ է գինեկոլոգի և թերապևտի միաժամանակյա հսկողություն:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը