Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հարված հղիության ընթացքում․ հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ

Հարված հղիության ընթացքում․ հարցազրույց Սոֆյա Մամաջանյանի հետ

2023 Հուլ 03, Երկուշաբթի

Կանայք, սովորաբար, զգույշ են հղիության ընթացքում, սակայն վնասվածքներից ոչ ոք ապահովագրված չէ․․․

Այո՛, թեպետ կանայք բավականին զգույշ և ուշադիր են հղիության ընթացքում,  սակայն  կանխատեսել ամեն ինչ կյանքում հնարավոր չէ, և, հետևաբար, վայր ընկնելը նույնպես լիովին բացառելն անհնարին է: Եվ, բնականաբար, վայր ընկնելը միշտ էլ առաջացնում է  տագնապ, որը հղիների մոտ կրկնապատկվում է:

Ի՞նչ կարևորություն ունի մարմնի վնասման հատվածը՝ ընկնելիս։

Շատ կարևոր է, թե մարմնի որ  մասի վրա է հղի կինն ընկել, եթե որովայնի, այդ դեպքում պետք է կտրուկ չբարձրանալ և չփոխել մարմնի դիրքը: Անհրաժեշտ է որոշ ժամանակ նստել, ապա զգուշորեն բարձրանալ և կանգնել, ցանկալի է՝ բռնվելով որևէ ամրությունից կամ հենվելով դրան:

Որքան՞վ է պտուղը պաշտպանված արտաքին հարվածների ազդեցությունից։

Մեխանիկական գործոններից պտղին պաշտպանում են  հարպտղաջրերը, պտղաթաղաթները, արգանդի էլաստիկ մկանունքը, որովայնի խոռոչի պատերը, իսկ փոքր ժամկետներում նաև՝ կոնքի ոսկրային հենքը:

Ինչպիսի՞ հետևանքներ կարող է ունենալ տրավման հղիության ընթացքում։

Երբեմն, հատկապես 5-րդ ամսվանից հետո, կարող են առաջանալ հետևանքներ որովայնի վրա ընկնելու արդյունքում, դրանք են.

  • արյունային արտադրություն՝ սեռական ուղիներից (ընկերքի շերտազատման պատճառով),
  • կծկանքային ցավե՝ր որովայնի շրջանում,
  • պտղաջրերի առկայություն՝  արտահոսք:

Այդ դեպքերում կինը հրատապ  պետք է դիմի կլինիկա, որտեղ՝ կախված իրավիճակից, կկազմակերպվեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

Սթրեսային իրավիճակից կարող է առաջանալ սրտխփոց, դող,  գլխապտույտ, տագնապի զգացում, այդ դեպքերում  կարելի է ընդունել բուսական հիմքով հանգստացնող դեղեր:

Ձեր խորհուրդը հղիներին՝ տրավմայից խուսափելու համար

Իմ խորհուրդն է՝ հետևել հետևյալ նախազգուշական միջոցներին.

  • զերծ մնալ միայնակ, երկարատև քայլելուց,
  • զստիճանների վրա բռնվել բազրիքներից, հենվել ամբողջական ոտնաթաթի վրա,
  • կրել հարմար կոշիկներ՝ առանց բարձր կրունկների,
  • միշտ փորձել ձեռքերն ազատ պահել,
  • ընկնելիս փորձել կառավարել մարմինը՝ հնարավորին աշխատել ընկնել կողքի կամ ազդրի վրա,
  • ընկելիս կտրուկ չբարձրանալ, մի քանի վայրկյան հանգստալ, այնուհետև զգուշորեն բարձրանալ։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը