Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ

Պտղի խաղը. հարցազրույց Արմինե Խանամիրյանի հետ

2023 Մար 03, Ուրբաթ

Ե՞րբ է սովորաբար զգացվում պտղի խաղը

Առաջին հղիության ժամանակ ապագա մայրիկը պտղի խաղը զգում է հղիության 20 շաբաթական ժամկետում, իսկ կրկնակի հղիությունների ժամանակ ՝ 18-րդ շաբաթից։ Պտղի շարժողական ակտիվությունն աստիճանաբար ավելանում է, գագաթնակետին հասնում է 24-32-շաբաթական ժամկետում, իսկ երբ մոտենում է ծննդաբերությունը, պակասում է։

Ինչպիսի՞ն է պտղի խաղի նորման

Պտուղը մայրիկի որովայնում շարժվում է անընդհատ։ 20 շաբաթական ժամկետում պտուղն օրը մինչև 200 շարժում է կատարում, իսկ 28-32 շաբաթում շարժումների քանակը հասնում է մինչև 600-ի։ Բնականաբար, մայրիկը զգում է դրանց փոքրիկ մասը միայն։  Օրինակ, քսանութ շաբաթ և ավելի ժամկետում հղին մեկ ժամում 4-8 անգամ է զգում խաղը։ Երրորդ եռամսյակում մայրիկը տարբերում է պտղի ակտիվության և հանգստի ռիթմերը։ Պտուղն առավել ակտիվ լինում է երեկոյան 7-ից մինչև առավոտյան 4-ը, իսկ հանգիստը՝ առավոտյան 4-ից մինչև 9-ը։


Բնականաբար, մայրիկի տրամադրությունն ազդում է խաղի վրա։ Օրինակ, երբ հղին հուզվում է կամ ուրախանում, պտուղն ավելի է ակտիվանում  և՝ հակառակը։ Երբ հղին ֆիզիկապես ակտիվ է, պտուղը հանգիստ է լինում։ Պտղի խաղը փոխվում է նաև՝ պայմանավորված հղիի սնվելով, հատկապես, երբ հղին քաղցր է օգտագործում։ Պտղի խաղն ապագա բալիկի «զրույցն» է մայրիկի հետ, որը կարող է խոսել պտղի ներարգանդային վիճակի և ոչ բարենպաստ ընթացքի մասին: Հետևաբար, պետք է հետևել այդ «զրույցին» և ուշադիր լինել։
  

Պտղի բավարար խաղի գնահատման մեթոդները

Ամենապարզ տարբերակը հենց հղիի կողմից շարժումները հաշվելն է։ Քսանութ շաբաթից հետո հղին տասներկու ժամվա ընթացքում հաշվում է շարժումները։  Մինչև 12 ժամը 10  խաղ զգալուց հետո հաշվելը դադարեցվում է։ Եթե այդ ժամանակահատվածում 10 խաղից պակաս է լինում, պետք է դիմել բժշկի։


Պտղի խաղի գնահատման մեթոդներից է Սադովկսու մեթոդը. երեկոյան   ժամը 19-ից մինչև 23-ը հղին պառկում է ձախ կողքին ու հաշվում պտղի շարժումների քանակը։ Եթե մեկ ժամում զգում է տասը և ավելի շարժում, ուրեմն պտուղն ակտիվ է, դրանից պակասը գնահատվում է որպես ակտիվության խանգարում, և պետք է դիմել բժիշկի։    


Մանկաբարձ-գինեկոլոգների համար հավասարապես անհանգստացնող են ինչպես պասիվ, այնպես էլ չափազանց ակտիվ, բուռն խաղը։ Տվյալ իրավիճակները խոսում են պտղի անբարենպաստ վիճակի մասին։

Պտղի ակտիվության փոփոխությունները  

Արտաքին պայմանները ևս կարող են ազդել պտղի ակտիվության վրա։ Օրինակ, երբ կինը պառկում է մեջքի վրա, ստորին սիներակի ճնշման հետևանքով թթվածնի քաղց է առաջանում պտղի մոտ, և նա սկսում է ակտիվ խաղալ։ Կամ, երբ հղին փորը սեղմող, ոտքը ոտքին գցած, առաջ թեքված դիրքում է, պտուղն իր ակտիվությամբ ստիպում է մայրիկին դիրքը փոխել։ Նմանատիպ իրավիճակ է առաջանում, երբ պտուղը սեղմում կամ ճզմում է պորտալարի գալարները՝ սահմանափակելով արյան հոսքն ու թթվածնի մուտքը, սկսում է ակտիվ շարժվել, փոխել դիրքը՝ պորտալարով արյան հոսքը վերականգնելով։
Եթե 28 շաբաթից հետո երեք ժամվա ընթացքում խաղը բացակայում է, հղին կարող է քաղցր ուտել, պառկել ձախ կողքի, կես ժամ հետևել։ Եթե խաղը դեռ բացակայում է, պետք է դիմել բժշկի՝ հետազոտվելու նպատակով։

Թույլ կամ եզակի խաղը պտղի անբարենպաստ վիճակի մասին է խոսում, ուստի այդ դեպքում ևս  ճիշտ է բժշկին դիմելը։     
  

Ի՞նչ հետազոտություններ են պետք պտղի խաղի գնահատման համար

Պտղի վիճակի գնահատման համար լսում են պտղի սրտի զարկերը, կատարում պտղի գերձայնային հետազոտություն, դոպլերոմետրիա, կարդիոտոկոգրաֆիա։                    

            
Պտղի խաղը կարևոր է ո՛չ միայն նրա վիճակի գնահատման համար, այլ նաև ապագա ծնողների հետ հուզական կապ է։ Մայրիկի որովայնում փոքրիկի խաղն անմոռանալի, աննման զգացողություն է, որը կինը կարողանում է զգալ իր կյանքի միայն այդ կարճ, բայց հաճելի ժամանակահատվածում։ 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը