Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Մեջքի ցավը հղիության ընթացքում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը

Մեջքի ցավը հղիության ընթացքում. հարցերին պատասխանում է Արմինե Խանամիրյանը

2023 Մայ 12, Ուրբաթ

Հղիության ժամանակ որքանո՞վ է բնորոշ մեջքի ցավը։

Հղիությունն ապագա մայրիկի համար ամենատարբեր հույզերի ու սպասումների շրջան է։ Հղիության ընթացքում շատերն են բողոքում մեջքի ցավից: Բայց ապագա մայրիկները դրանից պետք է խուճապի չմատնվեն։ Դա նորմալ երևույթ է, որն առաջանում է ֆիզիոլոգիական և անատոմիական փոփոխությունների հետևանքով:

Կնոջ վիճակը կարող է վատթարանալ, եթե նա վարում է անառողջ ապրելակերպ, վատ է սնվում և արագորեն գիրանում է: Դրան կարող են նպաստել նաև հորմոնալ անհավասարակշռությունն ու բարձր ֆիզիկական ակտիվությունը: Եթե հղիության առաջին եռամսյակում ցավային համախտանիշը  նկատվում է կանանց փոքր տոկոսի մոտ, ապա վերջին փուլերում անհանգստացնում է ապագա մայրիկներից շատերին: Արգանդի քաշի մեծացման և ծանրության կենտրոնի շեղման հետևանքով հղիության 5-րդ ամսից ողնաշարը սկսում է զգալ աճող ծանրաբեռնվածությունը։     

Որո՞նք են մեջքի ցավի առաջացման պատճառները։

Մեջքի ցավի առաջացման պատճառներն են հորմոնալ փոփոխությունները,  մկանների ձգվածությունը, հավասարակշռության խանգարումը, սխալ կեցվածքը, արգանդի դիրքի փոփոխությունն ու մեծացումը, պտղի արագ աճը, ավելորդ քաշը, հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրները, որոնք կինն ունեցել է նախկինում։             

Որպես կանոն, ապագա մայրիկների մոտ մեջքի ցավն ի հայտ է գալիս հղիության երկրորդ եռամսյակում, այսինքն՝ հինգերորդ ամսից սկսած, չնայած հնարավոր է և՝ ավելի շուտ: Առաջին հերթին, դա վերաբերում է այն կանանց, ովքեր ստիպված են ամբողջ աշխատանքային օրն անցկացնել նստած դիրքում:

Հետևաբար, պետք չէ գերլարել գոտկատեղը, ծանրություններ բարձրացնել: Համակարգչի առջև աշխատելիս ցանկալի է նստել կոշտ, հարմար աթոռի վրա, հրաժարվել ոտքը ոտքի վրա գցելուց, ինչը նպաստում է սրբոսկրի շրջանում ողնաշարի ծռվելուն: Լավ կլինի, եթե աշխատանքային բազկաթոռն ունենա արմնկակալներ՝ բարձրանալիս դրանց վրա հենվելու համար:

Հղիության ընթացքում ե՞րբ է մտահոգիչ մեջքի ցավը:

Հղիի վիճակը նորմալ է համարվում, եթե մեջքի և ողնաշարի ցավերը չեն ուղեկցվում այլ ֆիզիոլոգիական փոփոխություններով և անցնում են առանց ցավազրկող դեղերի:             

Մտահոգիչ են այն դեպքերը, երբ մշտապես առկա է սուր ցավ, որը որևէ պարագայում չի հանդարտվում, դիտվում է հեշտոցային արյունախառն արտադրություն, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշումը, նկատվում են այտուցներ և գլխացավեր:

Ինչպե՞ս ազատվել մեջքի ցավից` հղիության ընթացքում:

Հղիների մեջքի ցավերը կարելի է կանխել: Դա կարևոր է, քանի որ հղիության ընթացքում յուրաքանչյուր երկրորդ ապագա մայրիկ գանգատվում է մեջքի ցավից: Ընդամենը պետք է պարբերաբար զբաղվել կանխարգելիչ միջոցառումներով, որոնք ուղղված են մկանային, ոսկրային և սրտանոթային համակարգերի ամրապնդմանը: Հատուկ մարմնամարզությունը, մերսումը և կանոնավոր քունը կօգնեն թեթևացնել ցավը:  Առանց ավելորդ ծանրաբեռնվածության չափավոր վարժությունները կարող են օգնել թեթևացնել մոր վիճակը նաև անկախ  հղիության ընթացքում մեջքի ցավի առկայությունից: Հիմնական խնդիրը ոչ թե մկաններն ուժեղացնելն է, այլ լարվածությունն ու ցավը թեթևացնելը: Այդ առումով հրաշալի միջոցներ են ֆիթնեսը,  յոգան, մարմնամարզությունը:                 

Սիրելի՛ ապագա մայրիկներ, հետևեք մեր խորհուրդներին, և ամեն ինչ լավ կլինի։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը