2024 Մար 13, Չորեքշաբթի
Մարտի 5-ին Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ում (ՄՄԱՊԳՀԿ) տեղի ունեցավ «Սուր փուլի պատասխան» թեմայով դասախոսությունը, որի շրջանակում ելույթով հանդես եկավ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․ Արտեմ Գրիգորյանը։

ՄՄԱՊԳՀԿ կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Արմեն Բլբուլյանն իր խոսքում ընդգծեց, որ ուրախ են հյուրընկալել երիտասարդ գիտնականի, որը խոսեց բավականին ակտուալ թեմայի շուրջ, և դա, վստահաբար, հետաքրքիր էր կլինիցիստներին իրենց առօրյա գործունեության համար:
Կարևորելով թեման, Արտեմ Գրիգորյանն ասաց, որ ցանկանում է համագործակցություն լինի տեսական և գործնական բժշկության միջև։ Դասախոսության ընթացքում կփորձի, այսպես ասած, կամուրջներ հաստատել կլինիցիսստների և տեսաբանների միջև։
«Վերջին ժամանակներում պատկերացումը հիվանդությունների մասին որոշակի փոխակերպումներ է ապրում։ Գնալով ավելի շատ եմ համոզվում, թե գործնականում որքան մեծ բաղադրիչ ունի բորբոքումը բոլոր հիվանդությունների զարգացման մեխանիզմում։ Մի տեղում՝ առանցքային, մեկ այլ տեղում՝ լրացուցիչ, բայց, բոլոր դեպքերում, դա կա և մաս է կազմում․․․», - ասաց Արտեմ Գրիգորյանը։
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»