2024 Հուլ 11, Հինգշաբթի
Արմեն Ռաֆայելի Բադալյան` մանկաբարձ-գինեկոլոգ
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ էր դիմել 28 տ. կին` գանգատվելով սեռական ուղիներից ալ կարմիր արյունային արտադրությունից։
Կատարված կլինիկալաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքում ախտորոշվել էր պարանոցային, զարգացող 5 շաբաթական հղիություն։
Նախապատրաստական համապատասխան աշխատանքներ իրականացնելուց հետո վիրահատարանի պայմաններում իրականացվեց հղիության արհեստական ընդհատում` բժշկական ցուցումով։
Պարանոցային հղիությունը արտարգանդային հղիության հազվադեպ ձև է, որի դեպքում պտղաձուն իմպլանտացվում է էնդոցերվիկալ խողովակի լորձաթաղանթում: Այն հանդիպում է արտարգանդային հղիությունների 1 տոկոսից պակաս դեպքերում, հաճախականությունը կազմում է մոտավորապես 9000 հղիությունից 1-ը:
Վաղ շրջանում ախտորոշումն ու բուժումը կարևոր են, քանի որ առկա է ծանր արյունահոսության բարձր ռիսկ, որի պարագայում արգանդի հնարավոր հեռացման կանխումն առաջնահերթություն է։
Ունե՞ք հարցեր` գրեք մեկնաբանություն կամ ուղարկեք անձնական նամակ, պատասխանը չի ուշանա։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել՝ You Tube պաշտոնական ալիքում... ⬇️
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»