«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար

Գիտագործնական սեմինարների շարք միջին բուժանձնակազմի համար

2025 Ապր 08, Երեքշաբթի

«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական սեմինարների շարք՝ նվիրված «Էթիկայի և դեոնտոլոգիայի սկզբունքները բուժքույրական գործընթացում» թեմային։

Սեմինարների շարքը ներառում է թե՛ տեսական դասախոսություններ, թե՛ գործնական հատված, որի ընթացքում կատարվում է իրական դեպքերի վերլուծություն և մասնագիտական քննարկում։

Սեմինարների հիմնական նպատակն է զարգացնել բուժքույրերի մասնագիտական գիտելիքները և հմտությունները՝ բարելավելով բուժաշխատողների հաղորդակցման մշակույթը, մասնագիտական վարքագծի սկզբունքների կիրառումը և որոշումների կայացման կարողությունները բարդ  իրավիճակներում։

Սա կնպաստի բուժառու-բուժաշխատող փոխհարաբերությունների բարձր մակարդակի ապահովմանը և բուժծառայությունների որակի բարձրացմանը։

Սեմինարին մասնակցում են «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի և «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ-ի բուժքույրերը, ովքեր կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող կրեդիտներ՝ բոլոր չորս սեմիարներին մասնակացելու դեպքում։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Դեկ 17, Չորեքշաբթի | Լուրեր

Սննդակարգ հղիության ընթացքում

Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 13, Շաբաթ | Պացիենտների համար

Անպտղության խնդիրներ և լուծումներ

Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը