2025 Ապր 08, Երեքշաբթի
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գիտագործնական սեմինարների շարք՝ նվիրված «Էթիկայի և դեոնտոլոգիայի սկզբունքները բուժքույրական գործընթացում» թեմային։
Սեմինարների շարքը ներառում է թե՛ տեսական դասախոսություններ, թե՛ գործնական հատված, որի ընթացքում կատարվում է իրական դեպքերի վերլուծություն և մասնագիտական քննարկում։
Սեմինարների հիմնական նպատակն է զարգացնել բուժքույրերի մասնագիտական գիտելիքները և հմտությունները՝ բարելավելով բուժաշխատողների հաղորդակցման մշակույթը, մասնագիտական վարքագծի սկզբունքների կիրառումը և որոշումների կայացման կարողությունները բարդ իրավիճակներում։
Սա կնպաստի բուժառու-բուժաշխատող փոխհարաբերությունների բարձր մակարդակի ապահովմանը և բուժծառայությունների որակի բարձրացմանը։
Սեմինարին մասնակցում են «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի և «Թիվ 2 Բուժմիավորում» ՓԲԸ-ի բուժքույրերը, ովքեր կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրվող կրեդիտներ՝ բոլոր չորս սեմիարներին մասնակացելու դեպքում։


Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»