«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Հղիության նորմալ ընթացքի շեղումներ. վիժման կամ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, բարձր զարկերակային ճնշում, հեստացիոն դիաբետ

Հղիության նորմալ ընթացքի շեղումներ. վիժման կամ վաղաժամ ծննդաբերության սպառնալիք, բարձր զարկերակային ճնշում, հեստացիոն դիաբետ

2025 Նոյ 01, Շաբաթ

Հղիությունը միաժամանակ հրաշք է և պատասխանատվություն։ Երբեմն այն կարող է ընթանալ որոշ բարդություններով, որոնք պահանջում են... մասնագիտացված և մշտական հսկողություն` մոր և պտղի առողջությունն ապահովելու համար:
 
Վիժման կամ վաղաժամ ծննդաբերության վտանգ
 
Վիժում համարվում է հղիության ընդհատումը մինչև 22 շաբաթը, 22-ից-37 շաբաթ՝ վաղաժամ ծննդաբերություն: Դրանց կանխարգելման համար կարևոր է պարբերաբար հետազոտվել և հետևել բժշկի բոլոր ցուցումներին։ Մասնագիտական հսկողությունը և ժամանակակից բուժական մոտեցումները մեծացնում են հղիության բարեհաջող ավարտի հավանականությունը հասուն ժամկետում։
 
Բարձր զարկերակային ճնշում
 
Հղիության վերջին ամիսներին զարգացող բարձր ճնշումը կարող է ուղեկցվել այտուցներով և մեզում սպիտակուցի առկայությամբ։ Այս վիճակը վտանգավոր է, քանի որ կարող է առաջացնել մոր մոտ նյարդաբանական կամ սրտաբանական բարդություններ և ազդել պտղի զարգացման վրա։
Մասնագիտական հսկողությունը, ճիշտ սննդակարգը և լաբորատոր մշտադիտարկումը թույլ են տալիս կանխել լուրջ հետևանքները։
 
Հեստացիոն (հղիների) դիաբետ
 
Հղիության ընթացքում զարգացող հեստացիոն (հղիների) դիաբետը պահանջում է առանձնահատուկ մոտեցում։ Արյան շաքարի մակարդակի վերահսկումը և անհրաժեշտության դեպքում ճշգրիտ ինսուլինոթերապիան ապահովում են ինչպես մոր, այնպես էլ փոքրիկի առողջ զարգացումը և անվտանգ ծննդաբերությունը։
 
«Մարգարյան ծննդատանը» յուրաքանչյուր հղիություն դիտարկվում է անհատական մոտեցմամբ՝ ապահովելով մայրական և մանկական առողջության լիարժեք պաշտպանությունը։

 

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 07, Ուրբաթ | Լուրեր

Մարգարյան ծննդատունը հյուրընկալել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Նոյ 13, Հինգշաբթի | Պացիենտների համար

Էպիդուրալ անզգայացում. Կարեն Չիլինգարյան

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը