Կանանց առողջությունը պահանջում է ոչ միայն հոգատարություն, այլև պարբերական բժշկական հսկողություն։ Գինեկոլոգիական ստուգումները կարևոր են ոչ միայն խնդիրների հայտնաբերման, այլ նաև... կանխարգելման համար:
Ինչո՞ւ է կարևոր պարբերական զննումը:
Շատ գինեկոլոգիական հիվանդություններ՝ բորբոքումներ, վարակներ կամ արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակներ, կարող են ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։ Ժամանակին կատարված զննումը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել դեռ վաղ փուլում՝ կանխելով լուրջ բարդությունները։
Որքա՞ն հաճախ պետք է ստուգվել
Բժիշկները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր կնոջ անցնել գինեկոլոգիական զննում տարին առնվազն մեկ անգամ, նույնիսկ առանց գանգատների։
Եթե առկա են քրոնիկ հիվանդություններ, վարակներ կամ անհանգստացնող նշաններ՝ ստուգումների հաճախականությունը որոշվում է անհատապես։
Ի՞նչ հետազոտություններ են կատարվում
«Մարգարյան ծննդատանը» իրականացվում են կանանց առողջության ամբողջական գնահատման և պահպանման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:
Պարբերական ստուգումները հնարավորություն են տալիս ժամանակին հայտնաբերել ցանկացած փոփոխություն և պահպանել առողջությունը՝ վստահությամբ և հանգստությամբ։