Research Center of Maternal and Child Health Protection
Outpatient department | Gynecological Cabinet

Gynecological Cabinet

                               Կոնսուլտացիոն պոլիկլինիկայի բաժին

Գինեկոլոգիական կաբինետում իրականացվում է հիվանդայցելուների ամբողջական հետազոտւմն ու բուժումը:

Կատարվում է հիվանդաայցելուների ընդունելություն փորձառու գինեկոլոգների կողմից հետևյալ ախտաբանություններով.

  • Կանանց սեռական օրգանների սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ,
  • Կոնքային քրոնիկական ցավեր
  • Ներարգանդային ախտաբանություն (արգանդի միոնա, էնդոմետրիումի պոլիպներ և այլն)
  • Էնդոմերիոզ և արտաքին սեռական օրգանների (գենիտալ) էնդոմետրիոզ,
  • Սեռական օրգանների բարորակ և չարորակ ուռուցքներ
  • Վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ (անպտղություն, վիժումներ, արտարգանդային հղիություն),
  • Ամուսնական զույգի նախապատրաստում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմանը .

- ներարգանդային սերմնավորման ամուսնու կամ դոնորական սերմի կիրառմամբ
- Արտամարմնային բեղմնավորման և սաղմի տեղափոխման (վերջին 15 տարիների ընթացքում)

  • Կանանց սեռական օրգանների զարգացման արատներ
  • Սկլերոկիստոզային ձվարանների համախտանիշ
  • Կոնքային օրգանների իջեցում և արտանկում
  • Միզարձակման խանգարումներ

Իրականացվում է խորհրդատվություն բեղմնականխման բոլոր տեսակների համար:

  • Տարբեր տարիքի կանանց համար բեղմնականխման մեթոդի անհատական ընտրություն (դեռահասներ, կանայք մինչև 35 և ավելի տարիքի)
  • Ծննդաբերությունից հետո
  • Հղիության արհեստական ընդհատումից հետո
  • Կերակրող մայրերին
  • Գինեկոլոգիական և էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությամբ կանանց
  • Շտապ բեղմնականխման կարիք ունեցող կանանց:

Իրականացվում է հղիության պլանավորում, վարում  և մինչհոսպիտալային սկրինինգ (ընտրույթային հետազոտություն), ինչպես առողջ, այնպես էլ տարբեր հիվանդություններ ունեցող կանանց մոտ:

Անցանկալի հղիությունների դեպքում անցկացվում է խորհրդատվություն և հղիության արհեստական ընդհատման մեթոդի ընտրություն (դեղորայքային կամ վիրաբուժական):

 

                               

 

 

 


374 10 53 13 42

Last updates

Research Center of Maternal and Child Health Protection

Follow us

in Social Networks

contact

Consultation