2024 Օգս 14, Չորեքշաբթի
Օգոստոսի 13-ին կայացավ Արմավիրի մարզի բուժհաստատությունների միջին բուժանձնակազմի համար «Մարգարյան ծննդատուն» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի կողմից կազմակերպած գիտագործնական առաջին սեմինարը` «Քույրական գործընթացի ժամանակակից առանձնահատկությունները» թեմայով։

Այս սեմինարին դասախոսություններով հանդես եկան բ.գ.թ․ Լուսինե Մանուկյանը և բ․գ․թ․ Գայանե Գոմցյանը։ Զեկուցողները սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին նախածննդյան, հետծննդյան, վիրաբուժաման միջամտություններից հետո քույրական խնամքի առանձնահատկությունները և մանկաբարձական օգնությունը ծնարանում։ Սեմինարն անցավ ջերմ մթնոլորտում, ակտիվ հարցուպատասխանով։

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»