2025 Ապր 28, Երկուշաբթի
«Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ի հյուրն էր մանկաբարձ-գինեկոլոգ, ՈւՁՀ մասնագետ Իսրայել Հենդերը, ով աշխատում է բարձր ռիսկի հղիների հետ, կատարում է կեսարյան հատումներ ո՛չ միայն Իսրայելում, նաև` այլ երկրներում։
Իսրայել Հենդերը Մարգարյան ծննդատանն էր ՈՒՁՀ հետազոտության հետ կապված իր փորձը փոխանակելու նպատակով։ Այցի ընթացքում Մարգարյան ծննդատան ՈՒՁՀ մասնագետների հետ համատեղ իրականացվեցին հետազոտություններ, ընդհանուր քննարկումներ։
2009 թվականից «Մարգարյան ծննդատուն» ՄՄԱՊԳՀԿ-ն համագործակցում է Իսրայել Հենդերի հետ:
Մենք կարևորում ենք նմանատիպ համագործակցությունները և շարունակաբար ընդլայնում:

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ): Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»