«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Նոր կյանքի և շարունակության Ավետիս

Նոր կյանքի և շարունակության Ավետիս

2022 Ապր 25, Երկուշաբթի

2020 թ. պատերազմական մղձավանջում զինվոր-զավակին կորցրած 44-ամյա Գեղանուշ Հայրապետյանը՝ ապրիլի 18-ին, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ինքնաբեր հղիության արդյունքում լույս աշխարհ բերեց չորրորդ զավակին՝ առողջ և հրաշալի աղջնակի: Հաշվի առնելով մոր հոգեվիճակը և տարիքը, նրան շրջապատում էին հատուկ հսկողությամբ ու հոգածությամբ:

Նոր կյանք սկսող մանուկը կդառնա ծանր կորուստ ապրած ընտանիքի լույսն ու մխիթարությունը, փոքրիկ հաղթանակը՝ դեռ չվերջացած պատերազմի դժվար ու հուսահատ օրերին, մահվան խավարից հետո շարունակության Ավետիսը:

Հուզմունք կար մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․թ., հետծննդյան բաժանմունքի վարիչ Դավիթ Ղուկասյանի ձայնում, երբ փորձեցինք տեղեկանալ մանրամասներից.

«Գեղանուշ Հայրապետյանն ամբողջ հղիության ընթացքում հսկվել է մեր կլինիկայում: Հղիությունն ընթացել է հարթ: Ապրիի 18-ին ունեցել է հասուն աղջիկ: Ծննդաբերությունը և հետծննդաբերական շրջանը ընթացել է հարթ, որևէ բարդություն չի դիտվել: Եվ ահա, բավարար վիճակում ճանապարհում ենք տուն:

Փոքրիկի 44 տարեկան մայրը, խորը և ծանր վշտի մեջ, իր մեջ ուժ է գտել ու որոշել ընտանիքի կորուստը վերագտնել նոր մանկան ճիչով:

Ցանկանում ենք, որ մեր կենտրոնում ծնված այս բալիկը և բոլոր հայ բալիկները մեծանան ու ապրեն անամպ, կապույտ երկնքի տակ, չտեսնեն ավեր ու պատերազմ, առողջ ու միշտ ընտանիքի հետ»:

Նեոնատոլոգ Մարինե Ալբերտի Զարգարյանը նկարագրում է մանկիկի վիճակը ծնվելուց հետո:

«Մեր բալիկն աղջիկ է, ծնվել է բնական եղանակով, չորրորդ ծննդաբերությունից, ապրիլի 17-ի՝ լույս 18-ի գիշերը, ժամը 03:30-ին, 2800 գ քաշով, 48 սմ հասակով,  ըստ Ապգարի սանդղակի գնահատվել է 9 բալ, ծնվել է ճիչով: Ծնվելուց հետո փոքրիկը միշտ եղել է մոր հետ համատեղ՝ 3 օրվա ընթացքում, կերակրվել է կրծքով: Մաղթում եմ, որ իրենց օջախը միտ լուսավոր լինի»:

Մենք նույնպես միանում ենք հոգատար բժիշկների մաղթանքին, թող մեր մայրերը խիզախեն ու հաղթեն կորստին՝ նոր, լուսավոր կյանքերի հայտնությամբ:  


+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Լուրեր

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 31, Շաբաթ | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):  Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը