2021 Սեպ 16, Հինգշաբթի
Կա՞ն, արդյոք, հղիության հետ անհամատեղելի և վտանգավոր վիճակներ:
Հղիությունը հրաշալի, բայց և պատասխանատու վիճակ է ցանկացած կնոջ համար: Ապագա մոր վիճակը գնահատելը կարևոր է հղիության պատրաստման գործընթացում: Ցավոք, չնայած գինեկոլոգիայի, մանկաբարձության և վերարտադրողականության ասպարեզներում մեծ նվաճումներին, ներկայում առկա են հիվանդություններ և վիճակներ, որոնց ժամանակ հղիությունը հակացուցված է: Այդ պատճառով, հղիություն պլանավորող ցանկացած կնոջ անհրաժեշտ է հղիության նախապատրաստում, որը կարելի է իրականացնել մասնագիտացված կլինիկաներում՝ անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ:
Ինչպե՞ս է իրականացվում կնոջ վիճակի գնահատումը:
Բժիշկը սկզբում հավաքում է մանրամասն տեղեկատվություն տարած հիվանդությունների, վնասվածքների, վիրահատությունների, կյանքի և աշխատանքային պայմանների վերաբերյալ: Դա շատ կարևոր է հետագա քննությունների և անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունների պլանավորման համար:
Այնուամենայնիվ, մինչև հետազոտությունների արդյունքները ստանալը՝ միայն հավաքած տեղեկատվության հիման վրա, հնարավոր է պատասխանել այնպիսի հարցերի, ինչպիսիք են. կարո՞ղ է կինը հղիանալ և կրել պտուղը, և` հնարավո՞ր է ծննդաբերությունն իրականացնել բնական ճանապարհով:
Ո՞ր հիվանդությունների և վիճակների դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ:
Հղիությունը հակացուցված է մի շարք հիվանդությունների դեպքում.
1. վիճակներ, որոնք անհամատեղելի են հղիության կրելիության հետ (էպիլեպսիա),
2. հիվանդություններ, որոնց ժամանակ հղիությունը և ծննդաբերությունը վտանգ են կնոջ կյանքի համար․
Կա՞ն ոչ բացարձակ հակացուցումներ:
Բացարձակ հակացուցումներից զատ, գոյություն ունեն նաև ժամանակավոր հակացուցումներ, որոնք կապված են ապագա ծնողների օրգանիզմների այս կամ այն վիճակի հետ: Այսպես. հղիանալ խորհուրդ չի տրվում քրոնիկ հիվանդության սրացման կամ վարակիչ հիվանդությունների ժամանակ, որևէ վիրահատությունից հետո (խոռոչային)` մեկ տարվա ընթացքում, քաշի կտրուկ անկման դեպքում, տարբեր բուժման կուրսեր ստանալիս (քիմիաթերապիա, ճառագայթում), հղիության ժամանակ հակացուցված դեղերի ընդունման ժամանակ: Հղիությունը նմանատիպ վիճակներում կարող է վտանգավոր լինել մոր կամ պտղի առողջության համար (կամ երկուսի համար` միաժամանակ), սակայն որոշ ժամանակ անց, երբ կարգավորվում է առողջական վիճակը, դադարեցվում է հղիության հետ անհամատեղելի դեղորայքի ընդունումը, կինը կարող է հղիանալ, կրել և ծննդաբերել առողջ երեխայի:
Հղիության և ծննդաբերության հնարավորության մասին եզրակացությունը յուրաքանչյուր առանձին դեպքում իրականացվում է տարբեր մասնագետների կողմից՝ մանկաբարձ-գինեկոլոգների հետ համատեղ:
Հղիության բացարձակ հակացուցումների դեպքում ցուցված է արտամարմնային բեղմնավորում` փոխնակ մայրության ծրագրով:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»