«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ներարգանդային պարույր (ՆԱՊ)

Ներարգանդային պարույր (ՆԱՊ)

2019 Հոկ 07, Երկուշաբթի

ՆԱՊ-ը արգանդի մեջ տեղադրվող փոքրիկ պլաստիկ հարմարանք է, որի ամենատարածված տեսակները պարունակում են պղինձ, արծաթ կամ պրոգեստին (սինթետիկ հորմոն)։ ՆԱՊ-Ը դժվարեցնում է սերմնաբջիջների տեղաշարժը, նվազեցնում է ձվաբջջի բեղմնավորման ունակությունը և կանխում բեղմնավորված ձվաբջջի ներդրումն ու սերտաճը արգանդի լորձաթաղանթում։

Առավելություներ

  • Արդյունավետությունը 99,4-99,8% է։
  • Կանխում են հղիությունը 5-12 տարով։
  • Չեն ազդում սեռական հարաբերության ընթացքի վրա։
  • Կարող է տեղադրվել ծննդաբերությունից, հղիության արհեստական ընդհատումից անմիջապես հետո, եթե չկան հակացուցումներ։
  • Հարմար մեթոդ է կրծքով կերակրող կանանց համար։
  • ՆԱՊ-ը հեռացնելուց հետո պտղաբերությունը անմիջապես է վերականգնվում։

Թերություններ և կողմնակի ազդեցություններ

  • Դաշտանային արյունահոսությունը կարող է լինել առատ և ցավոտ։
  • Տեղադրումը և հեռացումը հնարավոր է լինի ցավոտ։
  • Կարող է դուրս մղվել արգանդից։
  • Հնարավոր է արտարգանդային հղիության վտանգ։
  • Չի պաշտպանում սեռավարակներից` ներառյալ ՄԻԱՎ-ը։
  • Խորհուրդ չի տրվում բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցող կանանց։
  • Տեղադրվում է միայն մանկաբարձ-գինեկոլոգի կողմից։

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հոկ 16, Հինգշաբթի | Լուրեր

Լապարոսկոպիան գինեկոլոգիայում

Լապարոսկոպիան գինեկոլոգիայում համարվում է ժամանակակից և նվազ ինվազիվ վիրահատական մեթոդ, որը կիրառվում է թե՛ ախտորոշման, թե՛ բուժման նպատակով։ Այն հնարավորություն է տալիս......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Սեպ 24, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Կրծքով կերակրումը ջերմության ժամանակ

Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը