2026 Հուն 23, Ուրբաթ
Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել... և բուժել ֆոնային, նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունները: Արգանդի պարանոցի քաղցկեղն այն հիվանդություններից է, որը կարելի է կանխել կամ վաղ փուլում հայտնաբերել մատչելի և հասանելի հետազոտություններով։
Արգանդի պարանոցի հիվանդությունները բաժանվում են ֆոնային (առանց չարորակացման հակումի), նախաքաղցկեղային և քաղցկեղային ձևերի։
Ֆոնային հիվանդություններ
Ցերվիցիտ՝ հաճախ առաջանում է վարակի պատճառով (օրինակ՝ քլամիդիա, գոնորեա, հերպեսի վիրուս, ՄՊՎ (մարդու պապիլոմավիրուս), արգանդի պարանոցի իրական էրոզիա, պոլիպ, էնդոմետրիոզ
Նախաքաղցկեղային հիվանդություններ
Արգանդի պարանոցի բջիջների նեոպլաստիկ փոփոխություններ, որոնք տարբերակվում են ըստ ծանրության աստիճանի
Արգանդի պարանոցի քաղցկեղ
Չարորակ ուռուցք, որը մեծ մասամբ կապված է ՄՊՎ վարակի հետ
Գանգատներ
Արգանդի պարանոցի հիվանդությունները, այդ թվում՝ նախաքաղցկեղային և քաղցկեղային վիճակները, վաղ փուլերում կարող են անցնել առանց որևէ նշանի։ Այդ պատճառով պարբերական զննումը և կանխարգելիչ թեստերը շատ կարևոր են: Արգանդի պարանոցի հիվանդություններին բնորոշ գանգատներից հատկապես կարելի է առանձնացնել արյունային արտադրությունը սեռական ուղիներից դաշտանային ցիկլից դուրս՝ սեռական հարաբերությունից կամ գինեկոլոգիական զննումից հետո։ Եվ իհարկե այնպիսի գանգատներ ինչպիսիք են անբնական վագինալ ջրային կամ արյունախառը արտադրությունը, քորը կամ այրոցը սեռական օրգանների շրջանում, ցավեր որովայնի ստորին հատվածում սեռական հարաբերության ժամանակ։
Ախտորոշում
Արգանդի վզիկի հիվանդությունների հայտնաբերման համար կիրառվում են.
Արգանդի պարանոցի հիվանդությունների սկրինինգային հետազոտությունները վերջերս վերանայվել են և կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում հանձնել ՄՊՎ թեստ (բարձր ռիսկային տիպեր 16-18 ) ՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ կամ համակցված ՊԱՊ+ՄՊՎ թեստ (co-testing) յուրաքանչյուր 5 տարին մեկ։
65 տարեկանից հետո կարելի է դադարեցնել սկրինինգային ստուգումները, եթե անցկացվել է 3 անընդմեջ նորմալ ՊԱՊ թեստ կամ 2 բացասական արդյունքվ ՄՊՎ թեստ վերջին 10 տարվա ընթացքում։ Այս խորհուրդները վերաբերում է այն կանանց, ովքեր չեն ունեցել շեղումներ սկրինինգային թեստերի մեջ և չունեն իմունային համակարգի խանգարումներ։
Բացի սկրինինգային հետազոտություններից, որպես արգանդի պարանոցի նախաքաղցկեղային և քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման հիմնական արդյունավետ միջոց հանդիսանում է պատվաստումը։ Խորհուրդ է տրվում պատվաստվել աղջիկներին և տղաներին 9–14 տարեկանում՝ նախքան սեռական կյանքը սկսելը։
Որոշ դեպքերում կարելի է պատվաստվել մինչև 26 տարեկան և նույնիսկ մինչև 45 տարեկան, իհարկե, բժշկի ցուցումով։
Պատվաստման և պարբերական գինեկոլոգիական զննման համադրությամբ հնարավոր է գրեթե լիովին կանխել արգանդի պարանոցի քաղցկեղը։
Հեռախոս` +374 60 68 58 48
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պողոտա 22
Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...
Կարդալ ավելին»Արգանդի պարանոցի հետազոտությունը կարևոր մաս է կնոջ առողջության պահպանման գործում։ Դրա հիմնական նպատակն է՝ ժամանակին հայտնաբերել......
Կարդալ ավելին»39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......
Կարդալ ավելին»