«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

2026 Հուն 31, Շաբաթ

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):

 Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով՝ կնոջ օրգանիզմից դուրս, մասնագիտացված էմբրիոլոգիական լաբորատորիայի պայմաններում։ Ստացված սաղմը այնուհետև տեղափոխվում է արգանդի խոռոչ՝ հղիության առաջացման նպատակով։

ԱՄԲ ընթացակարգը ներառում է մի քանի փուլ՝ ձվարանների դեղորայքային խթանում՝ ձվաբջիջներ ստանալու համար, ձվաբջիջների ստացում, լաբորատոր պայմաններում բեղմնավորում, սաղմերի զարգացում (կուլտիվացում) և մեկ կամ մի քանի սաղմերի տեղափոխում արգանդի խոռոչ։
Կիրառվում է կանանց, տղամարդկանց կամ համակցված անպտղության դեպքում, ինչպես նաև այն իրավիճակներում, երբ բուժման այլ մեթոդները արդյունավետ չեն եղել։

Ո՞ր դեպքերում է կատարվում ԱՄԲ:

Արտամարմնային բեղմնավորումը ԱՄԲ ( ЭКО), կատարվում է այն դեպքերում, երբ զույգի մոտ հղիությունը չի գրանցվում բնական ճանապարհով կամ երբ անպտղության բուժման այլ մեթոդները արդյունավետ չեն։

ԱՄԲ հիմնական ցուցումները․

  • արգանդափողային գործոնով պայմանավորված անպտղություն (արգանդափողերի բացակայություն կամ անցանելիության խանգարում),
  • տղամարդու անպտղության արտահայտված ձևեր,
  • էնդոմետրիոզ, որը նվազեցնում է բնական բեղմնավորման հավանականությունը,
  • հորմոնալ խանգարումներ և ձվազատման բացակայություն, երբ բուժման այլ եղանակներն անարդյունավետ են,
  • անհայտ ծագման անպտղություն,
  • կնոջ 35-ից բարձր տարիքը , երբ երկար ժամանակ հղիություն չի գրանցվում,
  • դոնորական սեռական բջիջների կամ փոխնակ մայրության անհրաժեշտություն,
  • ներարգանդային սերմնավորման անհաջող փորձեր։

ԱՄԲ իրականացման որոշումը ընդունվում է վերարտադրողաբանի կողմից՝ զույգի լիարժեք հետազոտությունից հետո։ Այն կարելի է պլանավորել հակացուցումների բացակայության դեպքում և նախապատրաստական փուլն ավարտելուց հետո, որը ներառում է հորմոնալ ֆոնի կարգավորում և ուղեկցող հիվանդությունների բուժում։

Որքա՞ն է ժամանակ է տևում ԱՄԲ-ի նախապատրաստման և իրականցման գործընթացը:

ԱՄԲ նախապատրաստական փուլը միջինում տևում է 1–3 ամիս, սակայն ժամկետները կախված են բուժառուների առողջական վիճակից և ընտրված բուժական մոտեցումից: Որոշ դեպքերում, եթե բոլոր հետազոտությունների տվյալներն բավարար են և հակացուցումներ չկան, նախապատրաստումը կարող է տևել մի քանի շաբաթ։ Վերջնական ժամկետները որոշվում են բժշկի կողմից՝ իրավիճակի անհատական գնահատման հիման վրա:

Կան արդյո՞ք հանգամանքները որոնցով պայմանավորված է ԱՄԲ-ի հաջողման հավանականությունը:

Այո, գոյություն ունեն մի շարք բժշկական և ոչ բժշկական մոտեցումներ, որոնք կարող են բարձրացնել ԱՄԲ արդյունավետությունը։ Յուրաքանչյուր մեթոդ ընտրվում է անհատապես՝ հաշվի առնելով անպտղության պատճառները և զույգի առողջական վիճակը։

  • Խթանման սխեմայի անհատական ընտրություն՝ հաշվի առնելով կնոջ տարիքը, հորմոնալ ֆոնը և ձվարանային պաշարը։
  • Ժամանակակից սաղմնաբանական տեխնոլոգիաներ
  • Սաղմերի գենետիկական հետազոտություն (ՊԳՏ)՝ հնարավորություն է տալիս ընտրել նորմալ քրոմոսոմային հավաքակազմ ունեցող սաղմեր և նվազեցնել անհաջող փորձի ռիսկը։
  • ICSI մեթոդի կիրառում տղամարդու անպտղության գործոնի դեպքում։
  • Էնդոմետրիումի նախապատրաստում և սաղմի փոխադրման օպտիմալ ժամանակի ընտրություն։
  • Կրիոպահպանում և սաղմի փոխադրում բնական կամ նախապատրաստված ցիկլում, ինչը որոշ դեպքերում բարձրացնում է իմպլանտացիայի հավանականությունը։
  • Ուղեկցող հիվանդությունների և կենսակերպի շտկում՝ քաշի կարգավորում, ծխելուց հրաժարում, սթրեսի նվազեցում։

Ցավոտ՞ է արդյոք ԱՄԲ գործընթացը: 

ԱՄԲ գործընթացը ընդհանուր առմամբ չի համարվում ցավոտ, սակայն տարբեր փուլերում կինը կարող է զգալ որոշակի ֆիզիկական կամ հուզական անհարմարություն։

  • Հորմոնալ խթանումը կարող է ուղեկցվել փքվածության զգացումով, ստորին որովայնի լարվածությամբ, կրծքագեղձերի զգայունության բարձրացմամբ։
  • Ֆոլիկուլների պունկցիան կատարվում է ներերակային, կարճատև անզգայացման պայմաններում, ուստի ընթացքում ցավային զգացողություններ չեն լինում։
  • Սաղմի փոխադրումը սովորաբար անցնում է առանց ցավի և զգացողություններով համեմատելի է սովորական գինեկոլոգիական զննման հետ։
  • Արդյունքի սպասման շրջանը կարող է ուղեկցվել հուզական լարվածությամբ, երբեմն որովայնի ստորին հատվածում դիսկոմֆորտով:

Պացիենտների մեծ մասի համար ԱՄԲ փուլերում անհարմարությունը ժամանակավոր է և վերահսկվում է բժշկի կողմից։

Քանի՞ սաղմ է տեղադրվում :

Սաղմերի քանակը, որը տեղափոխվում է արգանդի խոռոչ ԱՄԲ-ի ժամանակ, որոշվում է անհատական կերպով՝ կախված բժշկական ցուցումներից, կնոջ տարիքից և սաղմերի որակից։ ժամանակակից և առավել անվտանգ մոտեցում է 1 սաղմի փոխադրումը, որը նպատակ ունի նվազեցնել բազմապատկվող հղիության ռիսկը։ Որոշ դեպքերում հնարավոր է տեղափոխել երկու սաղմեր, եթե՝ կնոջ տարիքը 35–40 և ավելի է, ԱՄԲ բազմակի անհաջող փորձեր եղել են, սաղմերի որակը կամ իմպլանտացիայի կանխատեսումը ցածր է:

Կարելի՞ է սաղմերը սառեցնել:

 Այո, սաղմերը կարելի է պահպանել։ Վերարտադրողական բժշկության մեջ կիրառվում է սաղմերի կրիոպահպանումը՝ դրանց սառեցումը և պահպանումը հատուկ պայմաններում։

Կրիոպահպանումը թույլ է տալիս երկարաժամկետ պահպանել սաղմերի կենսունակությունը՝ առանց որակի նվազման։ Հետագայում սառեցված սաղմերը կարող են հալեցվել և տեղափոխվել արգանդի խոռոչ։

Ինչպե՞ս են զարգանում ԱՄԲ-ից ծնված երեխաները:

 ԱՄԲ-ի միջոցով ծնված երեխաները զարգանում են առողջ և բնական կերպով։ Այն վաղուց կիրառվող մեթոդ է, և բազմաթիվ հետազոտություններ հաստատում են այս գործընթացի անվտանգությունը ապագա երեխայի համար։
Խնդիրներ կարող են լինել պայմանավորված անպտղություն առաջացնող գործոններով, որոնք իհարկե հսկվում և հայտնաբերվում են հղիության ընթացքում:

Քանի՞ անգամ կարելի է կատարել ԱՄԲ:

 ԱՄԲ փորձերի քանակը անհատական է և կախված է բազմաթիվ գործոններից՝ կնոջ տարիքից, անպտղության պատճառներից, սաղմերի որակից և նախորդ փորձերի արդյունքնըրից ։Հաճախ 3–4 փորձերը համարվում են սահման, որի գերանցումից հետո բժիշկը վերլուծում է՝ արդյոք շարունակել փորձերը, թե անցնել այլ մեթոդների (օրինակ՝ դոնոր ձվաբջիջների կամ սպերմատոզոիդների օգտագործում կամ փոխնակ մայրություն) :

Կարելի՞ է ընտրել երեխայի սեռը ԱՄԲ դեպքում:

 ԱՄԲ ընթացքում տեխնիկապես հնարավոր է որոշել ապագա երեխայի սեռը՝ օգտագործելով հավելյալ մեթոդներ.

  • նախաիմպլանատացիոն գենետիկական թեստավորում( PGT),
  • նախիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում (PGT) – ի միջոցով բժիշկը կարող է ընտրել անհրաժեշտ սեռ ունեցող սաղմերը, եթե դա անհրաժեշտ է բժշկական ցուցումների դեպքում (օրինակ՝ X-խրոմոսոմին կապված ժառանգական հիվանդությունների կանխարգելման համար):

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Հուն 23, Ուրբաթ | Լուրեր

Վիրաբուժական գինեկոլոգիա՝ ժամանակակից մոտեցմամբ

Մարգարյան ծննդատան վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 31, Շաբաթ | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ):  Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ընթացքում ձվաբջիջը բեղմնավորվում է սերմնաբջիջով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը