«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Գլխավոր | Հատուկ առաջարկներ

Հատուկ առաջարկներ

ՄՄԱՊԳՀԿ-ն իր պացիենտներին տեղեկացնում է.

1. Անվճար գինեկոլոգիական խորհրդատվություններ Մարգարյան ծննդատանը՝ յուրաքանչյուր շաբաթ օրը, ժամը 10:00-ից-16:00-ն

Սիրելի կանայք և աղջիկներ, այսուհետ ձեզ կընձեռնվի հնարավորություն անցնելու անվճար խորհրդատվություն կենտրոնի առաջատար գինեկոլոգների մոտ, ինչպես նաև՝ մասնագետի ցուցմամբ, անհրաժեշտության դեպքում՝ գերձայնային հետազոտություն (ԷԽՈ):

Գինեկոլոգիական ցանկացած գանգատի և անհանգստության դեպքում՝ դիմեք մեզ։

Ձեր առողջությունը մեր առաջնահերթությունն է:

2. Անպտղության հաղթահարման բարեգործական ծրագիր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը Հայաստանում գործունեություն ծավալող հեղինակավոր բարեգործական հիմնադրամի հետ իրականացնում է շահառուների համար անպտղության հաղթահարման անվճար ծրագիր, որի շրջանակում կատարվում է արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում/տեղադրում:

Ծրագրին կարող են դիմել Երևանում և ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի  և Կոտայքի մարզերում բնակվող այն զույգերը, որոնք համապատասխանում են հետևյալ չափորոշիչներին (անցնել հղումով):

Լրացուցիչ տեղեկությունների համար շահառուները կարող են դիմել Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն կամ զանգահարել +374 10 53 14 62 հեռախոսահամարով:

 

3. ՄՄԱՊԳՀԿ-ի հետ համագործակցող կազմակերպությունների աշխատողները, ինչպես նաև վերջինների ընտանիքի անդամները կարող են օգտվել բժշկական ծառայությունների հատուկ առաջարկից, որն իր մեջ ներառում է.

  • կենտրոնի առաջատար մասնագետների, այդ թվում նաև, պրոֆեսորների անվճար խորհրդատվություն
  • ծառայությունների համար զեղչ՝ 10-15%

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 07, Ուրբաթ | Լուրեր

Մարգարյան ծննդատունը հյուրընկալել էր ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին

«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Նոյ 13, Հինգշաբթի | Պացիենտների համար

Էպիդուրալ անզգայացում. Կարեն Չիլինգարյան

Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը