2025 Օգս 06, Չորեքշաբթի
Անշուշտ, կրծքով կերակրման ընթացքում մայրը պետք է խուսափի դեղերի, առավել ևս՝ հակաբիոտիկների ընդունումից։ Սակայն լինում են իրավիճակներ, երբ կերակրող մորն անհրաժեշտ է բուժում` հակաբիոտիկներով...։ Առաջանում է հարց` այդ ընթացքում հնարավո՞ր է կերակրել երեխային կրծքով։
Շատ մանկաբույժներ գտնում են, որ հնարավոր է, սակայն գլխավոր պայմանը պետք է լինի՝ տվյալ հակաբիոտիկի համատեղելիությունը կրծքով կերակրման հետ։
Ինչպե՞ս իմանալ՝ նշանակված հակաբիոտիկները համատեղելի՞ են կրծքով կերակրման հետ
Շատ դեպքերում, կերակրող մայրիկին թույլատրվում է շարունակել կրծքով կերակրումը` ճիշտ ընտրված հակաբիոտիկներ ընդունելիս։ Բժիշկը պետք է ընտրի այնպիսի դեղեր, որոնք երեխայի օրգանիզմի վրա ամենափոքր բացասական ազդեցությունն ունեն։
Ապացուցված է, որ պենիցիլինային և ցեֆալոսպորինային խմբի հակաբիոտիկները համարվում են թույլատրելի` կրծքով կերակրման ընթացքում։ Հետևաբար, հակաբիոտիկ նշանակելիս բժիշկը պետք է հաշվի առնի նաև դեղի անվտանգությունը երեխայի համար։
Հայտնի է, որ մոր կողմից ընդունվող դեղերի ընդամենը 1–2% -ն է անցնում կրծքի կաթի մեջ։ Այս փաստից ելնելով՝ վնասի հավանականությունը բավականին փոքր է, սակայն այն ամբողջությամբ բացառված չէ։ Հատկապես զգուշավոր պետք է լինել մինչև վեց ամսական երեխայի դեպքում ։
Ինչպես նվազեցնել ռիսկերը
Հակաբիոտիկների կողմնակի ազդեցությունները նվազեցնելու և երեխայի օրգանիզմում բացասական ռեակցիաներից խուսափելու համար բժիշկը կարող է խորհուրդ տալ համատեղ ընդունել նաև պրոբիոտիկներ, որոնք պաշտպանում են մոր և երեխայի աղիքային միկրոֆլորան։
Այսօր գրեթե բոլոր ժամանակակից հակաբիոտիկները՝ հաբեր և պարկուճներ, համարվում են անվտանգ` կրծքով կերակրման դեպքում։ Իսկ ներարկվող հակաբիոտիկները համարվում են ավելի վտանգավոր։
Որոշ հակաբիոտիկներ կարող են կուտակվել երեխայի արյան մեջ՝ նրա էնդոկրին համակարգի թերի զարգացման պատճառով, ինչը մեծացնում է ռիսկերը։
Հակաբիոտիկները կերակրող մայրը կարող է ընդունել միայն բժշկի նշանակմամբ և խիստ ցուցումներով։ Դեղ ընդունելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա հրահանգին։
Եթե հրահանգում նշված է, որ դեղը թույլատրելի է երեխայի այն տարիքային խմբի համար, որքան փոքրիկն է, ապա այն կարելի է ընդունել նաև կերակրող մոր կողմից։
Հակաբիոտիկ ընդունելու ճիշտ պահը՝ կերակրման ժամանակ կամ անմիջապես կերակրելուց հետո, որպեսզի խուսափեք արյան մեջ դրանց առավելագույն խտությունից և նվազեցնեք ազդեցությունը երեխայի վրա։
Եթե անհրաժեշտ են այնպիսի հակաբիոտիկներ, որոնք վնասակար են երեխայի համար, ապա կրծքով կերակրումը պետք է ժամանակավորապես դադարեցնել, իսկ լակտացիան պահպանելու համար անհրաժեշտ է պարբերաբար կթել։ Վնասակար հակաբիոտիկների ընդունումը դադարեցնելուց հետո կրծքով կերակրումը կարելի է վերսկսել միայն մեկ օր անց։
Հնարավոր վտանգները
Հակաբիոտիկների ընդունման հետևանքով վտանգավոր ռիսկերն են․
Որպես վերջաբան
Կրծքով կերակրման ընթացքում հակաբիոտիկ ընդունելիս անհրաժեշտ է մանկաբույժի մշտական վերահսկողություն, քանի որ երեխայի մոտ կարող են ի հայտ գալ փորլուծություն, մաշկի վրա` ցան, ալերգիկ ռեակցիաներ կամ արտահայտված թքարտադրություն։ Նման դեպքերում անմիջապես պետք է դիմել մանկաբույժի։
Ամենակարևորը՝ մայրը պետք է խստորեն պահպանի նշանակված դեղաչափը և երբեք ինքնուրույն չփոխի կամ չդադարեցնի բուժումը, նույնիսկ եթե վիճակը բարելավվել է։
Հակաբիոտիկները կարելի է ընդունել կրծքով կերակրման ընթացքում, բայց միայն բժշկի հսկողությամբ, ճիշտ դեղաչափով և ոչ մի դեպքում՝ ինքնաբուժմամբ։
«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......
Կարդալ ավելին»Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»