2025 Օգս 20, Չորեքշաբթի
Որոշ մարդիկ կարծում են, թե սպորտն ու լակտացիան անհամատեղելի հասկացություններ են։ Կարծես թե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բացասաբար ազդել կրծքի կաթի որակի և քանակի վրա։ Կոտրում ենք այս միֆերը և բացատրում..., թե ինչո՞ւ չափավոր սպորտով զբաղվելը ո՛չ միայն անվտանգ է, այլև օգտակար` կրծքով կերակրման ընթացքում։
Հղիության և ծննդաբերության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բացասաբար են ազդում նորաթուխ մոր ֆիզիկական կերպարի վրա․
Այս փոփոխությունները ժամանակավոր են և հնարավոր է վերականգնել ֆիթնեսի միջոցով՝ ծննդաբերությունից հետո առաջին տարում, նույնիսկ կրծքով կերակրման ընթացքում։
Ծննդաբերությունից հետո վերականգնման շրջանը, ինչպես նաև` հղիությունը, անհատական է։ Ոմանք 9 ամսում անգամ չեն զգում ոսկրային ցավեր, իսկ մյուսների համար դժվար է անգամ տան ներսում քայլելը` մեջքի կամ կոնքի ցավերի պատճառով։ Ուստի մինչև մարզվելը կերակրող մայրերը պետք է համոզվեն, որ դա անվտանգ է։ Առնվազն պետք է ապահովված լինի հետևյալը․
Սա վերաբերում է բնական ճանապարհով ծննդաբերած կանանց։ Կեսարյան հատումով ծննդաբերած մայրերը պետք է սպասեն, մինչև սպիները լիովին բուժվեն։
Կրծքով կերակրման ընթացքում հարմար են գրեթե բոլոր թեթև սպորտաձևերը․
Այս սպորտաձևերը թույլ են տալիս մարզվել ինչպես միայնակ, այնպես էլ` խմբային։ Կան նաև խմբեր, որտեղ մարզումները լինում են երեխայի հետ։
Պետք է խուսափել այնպիսի մարզաձևերից, ինչպիսիք են ըմբշամարտը, բասկետբոլը, բռնցքամարտը, քանի որ դրանք մեծացնում են կրծքի վնասման ռիսկը։ Ցանկալի չէ նաև վազքը, ցատկերը և այն վարժությունները, որոնց ժամանակ կուրծքը ուժեղ տատանվում է։ Լավագույն «ծանրաձողը» այս շրջանում սեփական մարմնի քաշն է․ խուսափեք ծանրաձողերից և գանտելներից։
Սպորտը պետք է սկսել զբաղվել աստիճանաբար։ Սկսեք շաբաթական 3 անգամ կեսժամանոց մարզումներից։ Հետևեք ինքնազգացողությանը․ եթե շատ եք հոգնում, նվազեցրեք ծանրաբեռնվածությունը։
Կանոնավորությունն ու տևողությունը յուրաքանչյուր կերակրող մայր կարող է ընտրել ինքնուրույն կամ ֆիթնեսի մարզիչի օգնությամբ՝ կախված իր պատրաստվածության մակարդակից ու ինքնազգացողությունից։
2020 թվականին ամերիկյան Refinery29 պորտալում հրապարակվեց հոդված` ամենատարածված հարցերի մասին։ Բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Շարման Լին Ռիդը նշել է, որ եթե մայրը լրացնում է մարզման ընթացքում ծախսված կալորիաները, ապա կարող է զբաղվել ցանկացած ինտենսիվությամբ։ Կարևոր է խմել շատ ջուր և լսել մարմնին՝ անհրաժեշտության դեպքում կանգ առնել կամ փոխել վարժությունների ձևաչափը։ Այդ դեպքում սպորտը վնաս չի տա ո՛չ մորը, ո՛չ էլ երեխային։
Սպորտի ժամանակ մկաններում և արյան մեջ կուտակվում է կաթնաթթու։ Սա բնական գործընթաց է և ոչ մի կերպ չի ազդում կրծքի կաթի վրա։ Եթե մարզվել նորմալ տեմպով, ապա մեկ ժամում կաթնաթթվի հետքերն անհետանում են։
Կարծում են, որ կաթնաթթուն կաթին դառնություն է տալիս։ Իրականում պատճառը կարող է լինել սովորական հիգիենան․ երեխային կարող է դուր չգալ քրտինքի աղի համը։ Ուստի մարզումից հետո պարտադիր լողացեք և լվացեք կուրծքը։
Սա վերաբերում է այն կանանց, որոնք սպորտով զբաղվում են, բայց չեն ապահովում ջրային ռեժիմ և հավասարակշռված սնունդ։ Մարզումների ժամանակ օրգանիզմից շատ հեղուկ է դուրս գալիս քրտինքի միջոցով, և այն պետք է լրացնել ջրով։ Անհրաժեշտ է նաև ճիշտ հաշվարկել կալորիաները և ապահովել օգտակար սնունդ։
Դուք ոչ ձեզ, ոչ էլ երեխային չեք վնասի, եթե ընտրեք համապատասխան սպորտաձև ու տեմպ, պահպանեք սննդակարգը և ջրային հավասարակշռությունը։ Չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ընդհակառակը, կօգնի վերականգնել օրգանիզմը և նպաստել երեխայի ֆիզիկական զարգացմանը։ Երեխայի առողջությունը անմիջականորեն կախված է մոր առողջությունից։
«Մարգարյան ծննդատանը» հյուրընկալեցինք մեր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկին՝ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանին: Նա այն եզակի գիտնականներից է, ում անունով......
Կարդալ ավելին»Էպիդուրալ անզգայացումը ծննդաբերության ընթացքում կիրառվող ցավազրկման ամենատարածված տեսակն է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»